22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Գյուղանախարարը խաբեց խորհրդարանին. Ժողովուրդ

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փորձում էր ամեն գնով մեղմել Գեղարքունիքի մարզում հայտնաբերված սիբիրախտի իրական ծավալները: Պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը ընտանի կենդանիների եւ մարդկանց` սիբիրախտով վարակվելու դեպքերի կապակցությամբ, ՕԵԿ-ական Կարապետյանը շտապել է հանգստացնել, թե որեւէ վտանգ չկա. “Սիբիրախտն այդքան սարսափելի չէ եւ չունի ծանր հետեւանքներ: […]

Կանացի օրգազմի 5 կարեւոր “թշնամիները”

Դուք չե՞ք կարողանում հասնել հաճույքի գագաթնակետին: Օրգազմի բացակայության պատճառները հարկավոր է փնտրել  հետեւյալ պատճառներում. 1. Ներքնազգեստ: Կորսետները, ստրինգները եւ ձգող այլ հագուստները շատ գայթակղիչ տեսք ունեն, սակայն դրանք բոլորը շատ են վնասում մարմնին: Նրանք խախտում են արյան հոսքը դեպի սեռական օրգաններ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր օրգանիզմի վրա: Տեղի է ունենում գրգռում, սակայն դրան […]

ԱԺ նախագահն այցելեց Սոս Սարգսյանին

Հոկտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այցելեց “Նաիրի” բժշկական կենտրոն, որտեղ իր ապաքինումն է շարունակում բեմի եւ կինոյի Վարպետը: Շնորհավորելով սիրված դերասանին ծննդյան 83-րդ ամյակի կապակցությամբ՝ խորհրդարանի ղեվավարը բարձր գնահատեց Սոս Սարգսյանի վաստակը թատերական արվեստում, Վարպետի մանկավարժական ու հասարակական գործունեությունը: Շուտափույթ ապաքինում մաղթելով մեծանուն արվեստագետին՝ […]

Ավարտվել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի նախաքննությունը

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում քիչ առաջ ավարտվել է Երևանի  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանության գործով նախաքննությունը: Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  վաղը  կողմերին կտրամադրվեն գործի նյութերը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին  սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն բերման էր […]

Հայաստանի նախագահը Արցախում է /ֆոտո/

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում մասնակցել է արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետեւ տեղի է ունեցել Հայաստանի եւ Արցախի նախագահների առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ու […]

Խաչիկյանի քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ժորա Վարոսյանը: Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ եւ  խարդախությամբ 29.000.000 դրամ գումարներ հափշտակելու, ինչպես նաեւ  պաշտոնեական կեղծիք կատարելու համար: “Քննչական […]

Մերկ դերասանների մասնակցությամբ գովազդն արգելվել է` կեղծ տեղեկության պատճառով /վիդեո/

Մեծ Բրիտանիայում սկանդալ է ծագել ապուխտի գովազդային հոլովակի պատճառով, որում մի քանի տասնյակ մերկ մարդիկ են նկարահանվել: Հանդիսատեսը դժգոհել էր, որ մերկ մարդկանց տեսքը վիրավորում է իրենց, իսկ երեխաներին պարզապես վնասակար է  դիտել այն: Գովազդների դասակարգմամբ զբաղվող կազմակերպությունը հեռուստադիտողի հետ չի համաձայնվել, սակայն, այնուամենայնիվ, գտել է պատճառ, որը կարող է հիմնավորել գովազդի ցուցադրության արգելումը: Պարզվում […]

Նախագահը քարտ-բլանշ է տվել կառավարությանը. Տիգրան Սարգսյան

Հանրապետության նախագահը հստակ ֆիքսեց, որ ինքը դժգոհ է գնումների գործընթացից, եւ դա չի վերաբերում կառավարության ամբողջական գործունեությանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ  ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ  Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ կառավարությունը հավատարիմ է նախագահի որդգերած սկզբունքին, որ բացթողումների եւ թերությունների մասին խոսելու ենք հրապարակային: Հանրությունից ոչինչ չենք թաքցնելու: Վարչապետի խոսքով, նախագահի քննադատությունը պետք է […]

Ծառուկյանը` նույն Ռոմնին է,Փաշինյանը` բարիկադնիկ

Ընդդիմությունը, ճիշտ կվարվի` նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելով: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ  հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ‘Ենթադրենք Տեր-Պետրոսյանն իր ամբիցիաները թողնի, Հովհաննիսյանը ևս, մնացած փոքրիկ խաղացողներն էլ մոռանան իրենց ամբիցիաները, և միավորվեն կամ ԲՀԿ-ի թեկնածուի շուրջ, կամ բոլորի համար հարմար անկուսակցական թեկնածուի’,-ասաց Շաքարյանցը: ԲՀԿ-ից, որպես միասնական թեկնածու, նա չի տեսնում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: […]

Վարչապետը չբացառեց ՀՀԿ-ԲՀԿ նոր հուշագրի ստորագրման հնարավորությունը

“Քաղաքական գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ այս պահի դրությամբ ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահի դրությամբ  մենք ունենք հայտարարություն, որը ստորագրել է “Օրինաց երկիր” կուսակցությունը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը եւ “Հանրապետական” կուսակցությունը, այն մասին, որ նախագահական ընտրությունների ժամանակ նրանք պաշտպանելու են գործող նախագահին”,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ճեպազրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված