17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանցագործը հրդեհել է սեփական տունը եւ սպանել օգնության հասած հրշեջներին

Նյու Յորք նահանգում հոգեկան հիվանդ հանցագործի զոհն են դարձել հրշեջ ծառայողները, գրում է “газета.ru”-ն: Նախկինում սեփական տատիկի սեփանության համար դատապարտված հանցագործը հրդեհել է իր տունը, կանչել փրկարարներին, իսկ երբ վերջիններս եկել են, կրակել է նրանց վրա: 

Հրշեջ ծառայության 2 աշխատակիցներ մահացել են տեղում, եւս 2-ը վիրավոր են: Զոհերի թիվը հնարավոր է, որ ավելանա, քանի որ կրակի են մատնվել նաեւ տարածքի 7 տուն, փլատակների տակ հնարավոր է, որ զոհվածներ լինեն:

Հանցագործը 62-ամյա Ուիլյամ Շպենգլերն է, ով 1998-ին պայմանականորեն ազատ է արձակվել բանտից, որտեղ 17 տարի էր անցկացրել իր 92-ամյա տատին սպանելու համար: Իրավապահ մարմինների հավաստմամբ` բանտից դուրս գալուց ի վեր Շպենգլերը հանգիստ կյանք է վարել: 

Մարդասպանին եւս ավելի ուշ մահացած են գտել: Ամենայն հավանականությամբ, նա կրակել է իր գլխին: Նրա 67-ամյա քույրը` Շերիլ Շպենգլերը, ով նրա հետ էր բնակվում, անհայտ կորած է համարվում: Ոստիկանները ենթադրում են, որ նա այրվել է տան մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ