Մատաղիսի եւ ջրծաղիկից մահացած զինծառայողի գործերով դատական նիստերը` երկուշաբթի

2012 թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործի քննությունը: Նախորդ դատական նիստի ընթացքում կողմերը պետք է ներկայացնեին իրենց ճառերը: Սակայն մեղադրողները, տուժողների իրավահաջորդները և ամբաստանյալների շահերի պաշտպանները դատական նիստին չէին ներկայացել: Դատական նիստը հետաձգվել էր մեղադրողի բացակայության պատճառով: Հիշեցնենք, որ մեղադրանք է առաջադրված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի […]