22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Արխիվ

Տիգրան Սարգսյանը պրոֆեսոր Նորայր Մանասերյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանին: Կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության և մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:   Տիգրան Սարգսյանն անվանի տնտեսագետին մաղթել է քաջ առողջություն և երկարակեցություն:

Ժամկետային զինծառայողի մահը ջրծաղիկի հետեւանք է

ՀՀ ՊՆ-ն տարածել է պաշտոնական հաղորդագրություն այսօր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ժամկետահյին զինծառայող, ծնված 1994թ ծնված Արտյոմ Գագիկի Հակոբյանի մահվան դեպքի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է.”18.01.2013թ., ժամը 20:55-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ‘’Հեմորագիկ ինսուլտ, սպոնտան մասիվ սուբարախնոիդալ արյունազեղում արտահայտված ուղեղի մեդիալ հատվածներում, ուղեղի այտուց, ուղեղաբնի երկրորդային համախտանիշով, վիճակ տարած ջրծաղիկից […]

Ջոնի Դեփին դավաճանում են ոչ թե տղամարդու, այլ` կնոջ հետ

Էմբեր Հըրդի երկսեռ լինելը ոչ ոքի համար գաղտնիք չէր: Հավանաբար սրտակեր Ջոնի Դեփը ենթադրում էր, որ այնպես կգրավի գեղեցկուհու սիրտը, որ վերջինս կմոռանա միասեռ սիրո ուրախությունների մասին, սակայն…իզուր: Էմբերը նոր ընկերուհի է գտել`Մարի դե Վիլպենը` մոդել, դերասանուհի եւ Ֆրանսիայի նախկին վարչապետի դուստրը: Զույգը մի քանի անգամ հայտնվել է երեկույթներում, իսկ վերջերս նրանց միասին տեսել են […]

Օսկանյանի հուշերը Հրանտ Դինքի մասին

Այսօրվա նման հիշում եմ Հրանտ Դինքի մահվան լուրը ստանալուս պահը: Նախարարի իմ սենյակում էի: Գրում է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Ֆեյբուքում: “Լուրն ինձ ցնցեց ոչ միայն այն պատճառով, որ լավ էի ճանաչում և մոտ էի Հրանտի հետ, այլև, որ Հրանտը դեռ շատ ասելիք ու անելիք ուներ և՛ հայկական, և՛ թուրքական իրականության մեջ: Իսկապես որ, […]

Գյուղնախարարը միացել է կոչին

ՀՀ ԳՆ Սերգո Կարապետյանը միացել է  գյուղատնտեսության առջև ծագած մարտահրավերները  մեղմելու ուղղությամբ առավելագույն մասնակցություն ցուցաբերելու կոչին:  Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում այսօր մեկնարկեց ‘’Վերահսկվող ներդրումներն  ագրոպարենային ոլորտում որպես հիմնական գործոն պարենի  ապահովության և գյուղատնտեսության զարգացման համար’’ խորագրով անցկացվող գյուղատնտեսության նախարարների 5-րդ համաշխարհային  համաժողովը,  որին մասնակցում են  81 պետությունների գյուղատնտեսության նախարարները: Համաժողովին մասնակցում է  նաև Հայաստանի Հանրապետության […]

Լեոնարդո դի Կապրիոն հեռանում է…

Հոլիվուդի ամենահայտնի տղամարդկանցից մեկը` Լեոնարդո դի Կապրիոն հայտարարել է, որ հեռանում է կինոյից: Վերջին տարիների ընթացքում նա նկարահանվել է 3 ֆիլմում, ինչը, դերասանի խոսքով, ազդել է նրա ինքնազգացողության եւ խանդավառության վրա: “Տիտանիկի” հերոսը խոստովանել է, որ այդ լարված աշխատանքն իր վերջին ուժերն է խլել, այդ պատճառով էլ ինքը երկարատեւ հանգստի կարիք ունի, սակայն Լեոն վերադարձի […]

Սերժ Սարգսյանը կասի Օբամային

Ծաղկաձորում հւնվարի 18-21-ը անց է կացվում ՖԻԴԵ-ի նախագահական համաժողովը: Ինչպես լրագրողների հետ մամուլի ասուլիսում նշեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, ամեն տարի նախագահական նիստերը կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում, իսկ երբ գործադիր մարմնում քննարկվեցին 2013-ի առաջին նիստը Հայաստանում անցկացնելու հարցը, միանշանակ բոլորը կողմ էին: Ըստ նրա` քննարկվելու են աշխատանքային  շատ հարցեր, բայց ամենակարեւորը այն է, որ […]

Քարտերը մինչեւ վերջ չբացեց

ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ի նախագահական քարոզարշավը կսկսի առաջին իսկ օրվանից: Թեկնածուն բացօթյա հանդիպումներ կունենա բոլոր մարզկենտրոններում, կլինեն նաեւ դահլիճային հանդիպումներ, իսկ քարոզարշավի վերջին ակորդը կտրվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` համերգով: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ բացի նախագահի թեկնածու Սերժ […]

Դեդին դեռեւս հողին չեն հանձնել, բայց նրա հետնորդն արդեն հայտնի է

Քրեական հեղինակություն Դեդ Հասանի դին տեղափոխող ինքնաթիռը, որը վայրէջք էր կատարել Դոնեցկում, քանի որ նրան թույլ չէին տվել մուտք գործել Վրաստան, ետ է վերադարձել Մոսկվա, հաղորդում է “Интерфакс”-ը: Ըստ աղբյուրի` Հասանին կթաղեն Դանիլովյան գերեզմանատանը, սակայն գերեզմանատան աշխատակիցը հայտնել է, որ նրա հարազատներն իրենց չեն դիմել:  Ըստ “Газете.Ru”-ի` հնարավոր է, որ հուղարկավորությունը լինի Տրոեկուրովյան գերեզմանատանը, սակայն կայքը […]

Չկա որեւէ փաստ

Այն, որ Ազգային ժողովում լրագրողների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար ստեղծված են բոլոր պայմանները, խորհրդարանում հավատարմագրված լրագրողները համոզվել են անձամբ: Սակայն ակներեւ է, որ ոչ բոլոր լրագրողներն են այդ պայմանները օգտագործում իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու համար, իսկ որոշներն էլ այդ ամենն օգտագործում են խախտելով բարոյական ամենապարզ ու մարդկային նորմերը, էլ չենք ասում՝ լրագրողական էթիկայի տարրական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ