26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Էրոտիկա, էյֆորիա … “

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, գնահատելով քաղաքական իրավիճակը, նշեց, որ առկա է կադրային ճգնաժամ:

“Ամեն դեպքում հասարակությունում առկա է վատատեսություն և հուսահատություն, իսկ քաղաքականությունը վերածվել է խեղկատակության”:

Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի շուրջ  վերջին իրադարձություններին`գլխավոր մարքսիստն ասաց. “Չափից ավելի էրոտիկա և էյֆորիա: Ռուսաստանին դա բացարձակապես պետք չէ: Անգամ մեր վարչապետի այցը կասեցվեց: Նաև Ռուսաստանի դեսպանին ուղարկելու ժամանակն է, ով բացի էմիգրացիայից ոչինչ չի անում”:

Պարույր Հայրիկյանի կողմից ընտրությունների ժամկետը չհետաձգելու վերաբերյալ գլխավոր մարքսիստը նշեց,որ դա  իշխանությունների հետ անդրկուլիսյան համաձայնության և կոմպրոմիսի արդյունք է. “Նա կարող էր մեկ ակնթարթում պատմության վրա կատակլիզմի դեր տանել, սակայն դա չարեց”:

Մահափորձի վերաբերյալ հնարավոր շահագրգիռ կողմերի մասին Դավիթ Հակոբյանն ասաց. “Եթե դա անհատական տեռոր չէ, այլ քաղաքական է, որի հավանակությունը շատ ցածր է, ապա պատվիրատուն չեմ կարծում , որ դրսից է: Դա ուղղակի շոուի համար է”: Գլխավոր մարքսիստը գտնում է, որ պետք է չէ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ.

“Այսպես թե այնպես արցախյան հիմնահարցի լուծումը Ռուսաստանի ձեռքին է, և եթե մենք չգնանք նրա մոտ, Ռուսաստանը կգա մեզ մոտ”:

Ըստ բանախոսի`թեկնածուները դատարկ “տերտերաբանությամբ” են զբաղվում. “Մենք նոր դիվանագիտական դոկտրինայի փոխարեն խեղկատակություն ենք տեսնում”:

Նրա կարծիքով, բոլոր թեկնածուները պետք է մեկ տրանսպորտային միջոցով մեկ անգամ նույն աուդիտորիայի առջև հանդես գան: Ըստ նրա`քաղաքական “դիսկրիմինացիա է”, երբ իշխանական թեկնածուի հանդիպումներին բերում են ժողովրդին, իսկ մյուսների դեպքում խանգարում են հավաքվել:

Դավիթ Հակոբյանի կարծիքով` հացադուլը քաղաքական գործիչների համար պայքարի միջոց չէ:

“Այն քաղաքական պայքարի միջոց չէ,այլ սոցիալական պայքարի միջոց է: Սա ատրիբուտ չէ քաղաքական պայքարի և ոչ մի արդյունավետություն չի ունենա: Քաղաքական բիթլզների ժամանակն անցել է, այժմ սկսում է չորրորդ հանրապետության երկունքը”,-հայտարարեց մարքսիստը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ