Իտալիայում ՀՀ դեսպանը
Սարգիս Ղազարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ/:
Սարգիս Ղազարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ/:
Հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նոյեմբերյանցիների հետ հադիպմանը, խոսելով ապահով եւ բարեկեցիկ Հայաստանի տեսլականի մասին, անեկդոտ պատմեց: Նախագահը նշեց, թե միեւնույն է լրագրողները հրապարակելու են, բայց կպատմի: “Մեկը Լոս Անջելեսից զանգում է Երեւան, հարցնում է` ինչպե՞ս եք: Երեւանից պատասխանում են “շատ լավ ենք”: Զանգահարողն ասում է` կներեք, սխալվել ենք … : Հումորը` հումոր, […]
”Թող ուրախանա, որ գուրգուրված ենք, եթե այդպես է կարծում, թող ուրախանա, այդտեղ տխրելու ի՞նչ կա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` ի պատասխան նախագահի թեկնածու Արման Մելիքյանի` այսօր արած հայտարարության: ԱԻՄ առաջնորդը նշեց, որ ինքը Արման Մելիքյանի մասին լավ կարծիք ունի և ոչ մեկին չի հաջողվի այդ կարծիքը փոխել: Հիշեցնենք, որ Մելիքյանն այսօր լրագրողների […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ Ալմաթիի քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:
Ֆրանսիական “Les Inrockuptibles” հայտնի ամսագրի լրագրողները “թաղել” են 64-ամյա դերասան Ժերար Դեպարդյեին: Ամսագրի հունվարյան համարի շապիկին նրանք պատկերել են դերասանի սեւ-սպիտակ նկարը, ծննդյան եւ”մահվան” թվերը` 1948-2013, եւ գրել` “Սա էլ Դեպարդյեն“: Ամենայն հավանականությամբ, հնարամիտ լրագրողներն այդ կերպ հրաժեշտ են տվել սիրելի դերասանին: Վերջերս Դեպարդյեն լքեց հայրենի Ֆրանսիան բարձր հարկերի պատճառով եւ ռուսական անձնագիր ստացավ:
”Ցեղակրոն” կուսակցության նախագահ, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը, ով երեկ միացել է հացադուլավոր ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, առողջական վիճակից չի բողոքում: Հարությունյանը հացադուլը կշարունակի նաև վաղը` հունվարի 30-ին: Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այդքան էլ հեշտ չի ստացվում այս ցրտին գտնվել դրսում ու հացադուլ անել: Սակայն նրա կարծիքով` ոչինչ էլ հեշտ չի ստացվում, և […]
Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Արարատի մարզ: Հովհաննիսյանը եղավ Դվինում, Սուրենավանում, Տափերականում, իսկ Մարմարաշենում բնակիչների հետ հանդիպելուց հետո այցելեց գյուղապետարան, ողջունեց գյուղապետին եւ արդար ընտրություններ մաղթեց: Նա նաեւ մոմ վառեց Սուրբ Գեւորգ եկեղեցում: Նախագահի թեկնածուն բոլոր այդ բնակավայրերում հանդես եկավ ելույթներով՝ երկրում ստեղծված իրավիճակը գնահատելով անընդունելի: Քննադատության ենթարկելով գործող նախագահ եւ […]
Հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հրավիրված մամուլի ասուլիսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ 2013 թվականի նստաշրջանի առաջին մասի աշխատանքների արդյունքները: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին շնորհվել […]
Հունվարի 28-ին Արարատի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 6 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է: Արարատի մարզի Մասիսի բնակիչները հունվարի 26-ին և 27-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածո: Ուտելուց 12 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին […]
ԱԻՆ Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը այսօր ‘Հենարան’ ակումբում նշեց, որ թեեւ հունվար ամսին կանխատեսվել էր նորմայից ավելի օդի ջերմաստիճանի բարձրացում և տեղումների քանակի ավելացում, սակայն հունվարը “խայտաբղետ” էր: Այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանի անկում է նկատվում: Չնայած այս պահին ամենուր ձնախառն անձրև է տեղում, երեկոյան ժամերին այն կդառնա ձյուն: Այս գիշեր տեղումները կդադարեն […]
























