Միջազգային չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր ունենալու տեսլականը մոտ ապագայում իրականություն կդառնա
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեց “Հայաստանի եւ Վրաստանի սահմանին գտնվող Բավրա-Նինոծմինդա պետական սահմանի անցման կետերի սահմանների կառավարման կարողությունների զարգացում” ծրագրի բացման արարողությանը: Մեկնարկային համաժողովին Ազգային անվտանգության խորհուրդը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրի նպատակներն […]





































