13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Արթուր Աբրահամի սիրած աղջիկը ԱԺ նախկին աշխատակի՞ց է

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, վստահաբար, հայ ամենացանկալի փեսացուներից մեկն է, որի բազմաթիվ երկրպագուհիները եւ ոչ միայն հետաքրքրվում են նաեւ նրա անձնական կյանքով, իսկ ավելի հստակ` հավանական նշանադրության մասին լուրով :):  Եվ ահա, վստահելի աղբյուրներից BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ անվանի մարզիկն արդեն որոշ ժամանակ հանդիպում է Լուսինե անունով մի […]

Զատիկյանի որդին թմրանյութ չէ՞ր օգտագործում. Հայկական ժամանակ

Հունվարի 13-ին, ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Մահացածին տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտիոն: Պարզվել է` Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող, 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է: Վերջինս ԵԿՄ անդամ Մալաթիա-Սեբաստիա համայնքի վաղամեռիկ ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի կրտսեր որդին էր: […]

ՀԱԿ-ում Լեւոն անունը միշտ կլինի.168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով, ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին հայտարարությունից հետո, թիմակիցների նեղ շրջանակին ներկայացրել է իր որոշման իրական հիմնավորումները: Տեր-Պետրոսյանն ասել է, որ չի պատրաստվում քաղաքականությունից հեռանալ այնպես, ինչպես 1998 թվականին (այսինքն՝ տեւական ժամանակ մեկուսանալ), սակայն նաեւ ակտիվորեն չի ներգրավվելու ընթացիկ քաղաքական գործընթացներում:  Միաժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել […]

ՀԱԿ-ի երիտասարդների ճակատագիրը Վճռաբեկում է.Հայկական Ժամանակ

ՀՀ Վճռաբեկ դատարանը դեռեւս չի որոշել 2-6 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր չորս ակտիվիստների բողոքի ճակատագիրը: Այս մասին “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը:  Ըստ նրա, մեկամսյա ժամկետը լրանում է հունվարի 27-ին. Վճռաբեկ դատարանը բողոքը ստացել է դեկտեմբերի 27-ին: Մեկ ամիսը լրանալուն պես, նոր միայն պարզ կլինի՝ բողոքը վարույթ կընդունվի, թե […]

Րաֆֆին ԱՄՆ-ից հրավիրել է Օբամայի քարոզարշավին մասնակցած երիտասարդին. Հրապարակ

Րաֆֆի Հովհաննիսյանը, որն Ամանորը սովորաբար նշում է ԱՄՆ-ում, այս տարի նախագահական ընտրությունների պատճառով չի մեկնել: “Հրապարակ”-ը գրում է, որ նա տոներից առաջ զանգահարել է ԱՍՆ, իր որդու՝ Կարինի ընկերոջը, ԱՍՆ Կոնգրեսի փորձագետ Լեւոն Բաղրամյանին՝ խնդրելով գալ Հայաստան եւ ղեկավարել իր նախընտրական շտաբը:  Ի դեպ, վերջինս մասնակցել է Օբամայի նախընտրական արշավին, 30 տարեկան է, մարշալ Հովհաննես […]

ՕԵԿ-ական նախարարը վատ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը երեկոյան ժամին տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Թերթի տեղեկություններով՝ Թադեւոսյանի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, ու նրան անհապաղ տեղափոխել են “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոն: Թերթը փորձեց  տեղեկությունը ճշտել քաղաքաշինության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանից, սակայն նա ասաց, թե աշխատանքային ժամն ավարտվել է, եւ չի կարող որեւէ բան ասել:

“Ազգ”- ը կալանքի տակ է.Ժամանակ

Ամանորյա տոներից հետո “Ազգ”  օրաթերթը դադարել է լույս ընծայվել։ “Ազգի”  գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը “Ժամանակին” ասաց, որ հարկային մարմինների հայցով դատարանը կալանք է դրել թերթի հաշիվների վրա՝ կուտակված պարտքերի պատճառով: Ավետիքյանը հերքեց այն լուրերը, թե “Ազգը” փակվել է՝ ասելով. “Սխալ են այդ տեղեկությունները, չգիտեմ՝ որտեղից են: Թերթը լույս չի տեսնում, որովհետեւ հարկային մարմինների հետ որոշ […]

Քոչարյանի որսը ձախողվեց. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի Նախագահական ընտրություններին մասնակցելուց ձեռնպահ մնացած հանրապետության ամենաորսորդ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ապրել երիտասարդ կենսաթոշակառուի առողջ կյանքով: Տեղեկություններ են շրջանառվում, թե վերջին շրջանում երկրորդ նախագահն ուղղաթիռով ուղևորվել է ծննդավայր` Լեռնային Ղարաբաղ, կոնկրետ Հորադիզ` որսի, սական, որքան էլ զարմանալի է, նրա ուղղաթիռը ետ են ուղարկել` հիմնավորելով, թե այդ տարածքում որսը խստիվ արգելվում է: Թե Քոչարյանին […]

“Արզնի”-ն չի պայթել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` “Արզնի” հանքային ջրերի գործարանը մի քանի օր է՝ չի աշխատում: Իսկ երեկ անհայտ անձանց կողմից կամ անհայտ հանգամանքներում պայթեցվել է “Արզնու” եւ “Պապա Կառլո” լիմոնադի գործարանի կաթսայատունը: “Արզնի” հանքային ջրերի գործարանի տնօրեն Ռուբեն Փենեսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. “Կաթսայատունը չի պայթել, այլ ցրտի պատճառով որոշ խողովակներ սառած են եղել, եւ հիմա ընթացիկ վերանորոգման […]

Ալկոհոլը եւ սեքսը

Մասնագետները խորհուրդ են տալիս թեթեւանալու համար սեքսից առաջ երբեմն մի փոքր ալկոհոլ օգտագործել: Չէ՞ որ ալկոհոլային խմիչքները ուժեղացնում են ցանկությունը, եւ սեքսն ավելի կրքոտ է լինում: Տղամարդկանց այն խորհուրդ  է տրվում, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է ձգել սերմնաժայթքումը, իսկ կանայք պարզապես ազատագրվում են բարդույթներից: Սակայն պետք չէ մոռանալ, որ չափից ավել խմելու դեպքում տղամարդու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ