24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը փոխվել է աննկարագրելի. Րաֆֆի Հովհաննիսյան

“Վերջին քսանհինգ օրերի ընթացքում Հայաստանը փոխվել է աննկարագրելի: Ոչ ոք չէր պատկերացնում որ ժողովրդի մոտ քաղաքական գործընթացների նկատմամբ հավատը վերականգնվելու է”:  Այսօր քարոզշական ամփոփիչ ասուլիսում հայտարարեց նախագահի թեկնածու, “ժառանգություն” կուսակցության առաջնորդ րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆին տեսնում է, որ հայ մարդը որոշել է և հասկացել, որ այս ընտրությունը իրավունքի Հայաստան ունենալու լավ հեռանկար է ստեղծելու:

Թեկնածուն ծրագրային դրույթների մասին չխոսեց, բայց դրա փոխարեն երկու “լավ” բան ասաց , որ զգացվել է ու նկատելի է դարձել այս քարոզարաշավի ժամանակ. “Թեկնածուները ունեն մուտք դեպի լրատվամիջոցներ, եւ որ բարձրաձայնած խախտումները շատ դեպքերում անպատասխան չեն մնացել”:

Բայց պայքարը, ըստ թեկնածուի` եղել է անհավասար, քանի որ այդ գնահատականը տվել է  նաև շարքային հայ մարդը:

“Ես պայքարից հրաժարվող չեմ: Հայ հասարակ մարդը կողմնորոշվել է և առաջին փուլով հաղթելու է ժողովուրդը, ու մենք ունենալու եք նոր նախագահություն”,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այն հարցին, եթե ընտրությունները չգրանցեն իր համար ցանկալի արդյունք ,արդյո՞ք թեկնածուն պատրաստվումէ բողոքարկել ընտրության արդյունքերը,կամ դուրս գալ հարթակ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. “Ամսի 19-ին  ժամը 17 -ին այդ հարցը կրկնեք Ազատության հրապարակում և ես կպատասախանեմ”:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ