10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

Զինվորին մի քանի հոգով թաղեցին. Հրապարակ

Տավուշի մարզի Մովսես գյուղում հուղարկավորել են փետրվարի 9-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Մհեր Եղշատյանին: Թերթը տեղեկացնում է, որ նրա թաղմանը մասնակցել է ընդամենը 10-12 մարդ: Գյուղի քահանան է խորհուրդ տվել մի քանի հոգով թաղել, քանի որ այս օրերին գյուղը գնդակոծության տակ է: “Ավտոմատի կրակոցները չեն դադարում, մարդիկ վախենում են տնից դուրս գալ”,- պատմել է բնակիչներից […]

Ընկել է Արգամիչի “թարթափի” տակ. Հրապարակ

Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն առանձին այցելում է մարզեր` հանդիպում կուսակտիվի հետ:  Արարատից հետո նա եղել է Թալինում, որտեղ աչքի է ընկել “կրուտոյ” պահվածքով: Հայտնի է, որ Թալինի քաղաքապետ, այժմ ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ  պաշտպանել է ոչ թե այն թեկնածուին, որին առաջադրել էր ՀՀԿ-ն, որն էլ […]

Վրաերթի է ենթարկել հղի կնոջը

Այսօր` փետրվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 շենքի առջևի ավտոկայանատեղում, Չարենցավան քաղաքի բնակիչ 37-ամյա Արա Շահբազյանը, վարելով “Մեծն Կայզեր” ՍՊԸ-ին պատկանող և իրեն ամրակցված «Նիսսան» մակնիշի L 2208 համարանիշի ավտեմեքենան, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 33-ամյա Արփինե Բարիղամյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի […]

Րաֆֆի չեք ուզում, գրեք Պարույր, Սերժ, Հրանտ

Տավուշի մարզում քարոզարշավի շրջանակներում ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Բերդ քաղաք: Այստեղ նա ներողություն խնդրեց ուշանալու համար, ապա ողջունեց ներկաներին՝ ասելով. ՛՛Ես ուժեղ եմ ձեզանով՛՛: “Բերդը` Շամշադինը հավերժական է, քաղաքացին  մշտապես պետք է զգա պետության շունչը: Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի առջեւ, բայց այլեւս երբեք չպետք է մեր տղաներին ժամանակից շուտ հողին հանձնենք”,-ասաց […]

Օդում վարակ կա.. . Սերժ Սարգսյան /վիդեո/

Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը փետրվարի 11-ին հանդիպեց Նուբարաշենի վարչական տարածքի ընտրողների հետ:  “Տեղ հասանք` ինչպես ասում են, որովհետեւ մինչեւ հիմա թեկնածուները` շատ թե քիչ, իրենց կոռեկտ էին պահում: Մեկը լինի հարցնի` էլի սկսեցի՞ք “մերոնք-ձերոնքը”, սկսվե՞ց  սեւ ու  սպիտակի բաժանելը: Կարծես` մեր օդում վարակ կա ու էլի սկսեցին` իմ ու քո Հայաստանը, էլի բաժանարար գծեր: […]

Կանայք մատնանշում են տղամարդկանց ամենա ոչ սեքսուալ հատկանիշները

Տղամարդու ամենա ոչ սեքսուալ հատկանիշը չխնամված լինելն է: “Cosmopolitan”-ի անցկացրած հարցման մասնակից կանայք ամենից հաճախ հենց այս պատասխանն են տվել:  Ըստ կանանց` տղամարդկային թերությունների շարքում կարեւոր դեր են զբաղեցնում նաեւ թափթփվածությունը, ոչ հասուն լինելը, ինքնասիրահարված լինելը, ալարկոտությունը, խաբեբայությունը:

Սերժ Սարգսյանը 2 պաշտոնից կամավոր չի հրաժարվի /վիդեո/

Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը` Հայասատանի շախամատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, արդյոք նա շարունակելու է մնալ ֆեդերացիայի նախագահ: “Այո, ես կամավոր 2 պաշտոնից չեմ հրաժարվի` շախմատի ֆեդերացիայի նախագահի եւ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոններից”,-ասաց Սերժ Սարգսյանը:  Նախագահի թեկնածուի հանդիպումն Էրեբունու ընտրողների հետ մանրամասն` տեսանյութում:

Մոնիկա Բելուչչին ամուսնացած լինելով էլ շարունակում է ազատ կին մնալ /ֆոտո/

48-ամյա իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչչին իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ ինքն ամուսնու հետ ընդհանուր շատ քիչ բան ունի: Նրանք ամուսնացած են արդեն 11 տարի, սակայն ապրում են տարբեր քաղաքներում` Մոնիկան` Հռոմում, Վենսանը` Փարիզում: Ամուսիններն ունեն 2 երեխա եւ համաձայնություն` չխանդել եւ չխառնվել միմյանց կյանքին: Նման պայման է դրել դերասանուհին այն տղամարդուն, ով 3 տարի […]

Զարուհին` տաքսիստներին

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի նոր մեթոդ  է կիրառում: Տաքսու վարորդը չցանկացավ հրապարակել անուն ազգանունը, բայց մեզ հորդորեց անպայման հրապարակել իր պատմածը: Henaran.am-ին նա հպարտությամբ պատմեց, որ օրերս պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է օգտվել իր ավտոմեքենայից: “Նստեց, տարա իրանց օֆիսը, հետո էլ իրանց տուն` Վրացականի վրա ա: Խոսեց դեսից-դենից, հետո ասաց, որ Րաֆֆիին ընտրեմ”,-պատմեց վարորդը: […]

Ջասթին Բիբերի հետ հանդիպումն աճուրդի է հանվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը պահպանողական կուսկացության դրամահավաքի նպատակով կազմակերպված բարեգործական երեկոյին փոփ երգիչ Ջասթին Բիբերի հարդարման սենյակ մտնելու աճուրդ է հայտարարել: Ջասթինն իր հերթին համաձայնություն չի տվել նման քայլի: Հայտնի երգչին հարդարման սենյակում տեսնելու հաճույքը կարելի է վայելել 10 հազար բրիտանական ֆունտով: Շնորհիվ մի հարուստ ֆինանսիստի, 4 դեռահաս աղջիկներ շուտով կհանդիպեն իրենց կուռքին լոնդոնյան համերգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված