18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞վ է զբաղված Տիգրան Սարգսյանը

Henaran.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատակազմը այս օրերին զբաղված է ապագա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծով: Մասնավորապես, քննարկում են, թե քանի նախարարություն կլինի ապագա գործադիրում, որը կմիաձուլվի կամ կկիսվի:

Ի դեպ, ներիշխանական կուլիսներում արդեն շշուկներ կան, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է պաշտոնավարել: Առայժմ կառավարության վերջնական կառուցվածքը հաստատված չէ: Առավել եւս անձերի մասով` ով որ նախարարությունը կղեկավարի նույնպես անորոշ է:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը` այսինքն` ապրիլի 9-ին կառավարությունը հրաժարական է տալու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ