18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Լավ է ուշ, քան երբեք. 102-ամյա կնոջ օրինակը

Հոբելյար բրիտանուհի Կլարա Քոուելը ցույց տվեց, որ երբեք ուշ չէ կենսակերպը փոխելու համար` ծննդյան 102-րդ տարեդարձից 2 շաբաթ առաջ ծխելը թողնելով: Տիկին Քոուելն իր տարեդարձը նշել է ընտանիքի 5 սերունդների հետ` իր սիրելի վայրում` գարեջրատանը:

Տիկին Քոուելը նախկին դերձակ է, ով իր առաջին ծխախոտը վառել է 1931-ին` այդ ժամանակվանից ի վեր օրական 2 կամ 3 ծխախոտ ծխելով, դրանց թիվն այժմ գրեթե 60 հազար է: “Մայրիկի երկարակեցության գաղտնիքը ծխախոտը եւ վիսկիով թեյն է, ինչպես նաեւ ծանր աշխատանքը եւ աղքատությունը, նա իսկական ներշնչանք է”,-ասել է տիկին Քոուելի 69 դուստրը:

Այժմ հոբելյարը որոշել է հրաժարվել վնասակար սովորույթից` ընտանիքի անդամների խորհուրդները լսելով: Վերջիններս մտահոգված են, որ ծխախոտի թափվող մոխիրը պատահարների առիթ  կարող է դառնալ: 

Տիկին Քոուելը, ով վաղ տարիքում տուբերկուլյոզից է տառապել եւ ասել է, որ “չի հավատում բժշկությանը”, իր 101-ամյակի օրն այնքան աշխույժ է եղել, որ ապշեցրել  է ներկաներին պարահրապարակը “գրավելով” իր վալսով: “Ես սիրում էի պարել, հատկապես վալս եւ ֆոքստրոտ”,-խոստովանել է տիկին Քոուելը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ