Սաակաշվիլիի կուսակցական ընկերների դեմ քրեական գործեր են հարուցվում
“Վրացական երազանք” կոալիցիայի` իշխանության գլուխ գալուց 4 ամիս անց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի “Միացյալ Ազգային շարժում” կուսակցության ղեկավարների դեմ քրեական գործերն սկսվեցին բացահայտվել: Հանգստյան օրերին առաջին մեղադրանքները ներկայացվել են Թբիլիսիի քաղաքապետ Գիգա Ուգուլավային, ով համարվում է Սաակաշվիլիի ամենահավանական հետնորդը եւ աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին Ազգային շարժման կողմից առաջադրվող նախագահի թեկնածուն, գրում է “Сегодня.ua”-ն: Կես տարվա […]





































