17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Արխիվ

Կորեացին կողոպտել է սեփական ֆիրման եւ վիրահատվել` պատժից խուսափելու համար

Հարավային Կորեայի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է մի տղամարդու, ով ավելի քան 4 մլն դոլար է գողացել իր գործատուից եւ պլաստիկ վիրահատություն է կատարել` պատժից խուսափելու համար: 35-ամյա կորեացի Յունը մեղադրվում է սեփական աշխատավայրի` էլեկտրական սարքեր արտադրող ֆիրմայի հաշիվներից անօրինական ճանապարհով գումարներ հանելու մեջ: 10 օր արունակ յունը Սեուլի բանկային հաշիվներից գումարներ է հանել […]

Վանաձորի ավագանու նիստը

Փետրվարի 25-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը: Ավագանու 21 անդամներից ներկայացել էին միայն 17-ը: Ավագանու անդամներից մեկը զորակոչվել է բանակ: Այսուհետ  քվեարկելու են միայն 20 ավագանու անդամներ: Նիստը տեւեց 1 ժամ 10 րոպե, որի ընթացքում ավագանու «օպերատիվ» աշխատանքի շնորհիվ 13 հարցի լուծում տրվեց: Քաղաքապետը ժամանակ առ ժամանակ ստիպված էր լինում ձայնը […]

Սումգայիթյան նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն ԱՄԷ-ում

Փետրվարի 22-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն, որը կազմակերպել էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը եւ ԱՄԷ ազգային վարչությունները: 1988թ. փետրվարի անմեղ զոհերի հիշատակի արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ եւ հյուրեր, ովքեր աղոթեցին զոհերի հիշատակի, համայն հայության, Հայաստանի Հանրապետության […]

Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում /ֆոտո/

Փետրվարի 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Արցախյան շարժման առաջին օրերին հաջորդած սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, Ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ: Պատարագի ավարտից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանի եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող […]

Հրապարակում հավաքվածների օրակարգն ինքնին հասկանալի չէ. ԲՀԿ-ն` ինքն իր հետ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է նախագահական ընտրությունների վերաբերյալ կուսակցութան տարածած հայտարարությունը, որից պարզ չէր, թե ԲՀԿ-ն միանում է արդյոք Ազատության հրապարակի պայքարին, թե ոչ: ‘’ԲՀԿ-ն  միանշանակ կիսում է ժողովրդի բողոքը: Վերջին հաշվով ժողովրդական բողոքի ալիքն առաջանում է այն պատճառների հետեւանք որպես, որոնց մասին մենք շուրջ մեկ տարի […]

Անդրանիկի հիշատակին

Անդրանիկի հիշատակին   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և […]

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի “Պատարագը” հնչեց Թբիլիսիում

Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարանի ուսանող Հովհաննես Համբարձումյանը ընտանիքում հաճախ էր ականջալուր լինում Հայոց մեծ ցեղասպանության մասին զրույցներին և տպավորվում այն տառապալից ուղու արհավիրքներից, որով անցել են մազապուրծ փրկված նրա նախնիները: Պատանեկության տարիներից ազգի ցավից տպավորված երիտասարդի հոգում օր-օրի կուտակվում էր երաժշտության միջոցով իր բողոքն արտահայտելու ցանկությունը: Եվ ահա Հովհաննես Թումանյանի “Սիրտ” […]

ՊԵԿ-ը պետք է պատասխանատվություն կրի

Սույն թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվել է “Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման”, այսինքն՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը: Գործարկվելուց գրեթե անմիջապես հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։ Մտահոգվելով, որ բազմաթիվ հարկատուներ համակարգի անսարքության պատճառով կարող են ենթարկվել ոչ իրավաչափ պատասխանատվության, որն էլ իր հերթին կարող է […]

Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը

Բացարձակ անընդունելի եմ համարում դասադուլի կոչերն ու կազմակերպումը և ուզում եմ հանրության ուշադրությունը դարձնել այն հանգամանքի վրա, որը նկատվում է ընտրական գործընթացների մեջ ու հատկապես հետընտրական փուլում: Դա այն է, որ ընդդիմադիրները նախկինում մշտապես իշխանությանը ապօրինության համար քննադատելով`պատրաստ են իրենք ապօրինությունների գնալ, միայն թե արդյունքի հասնեն: Ահավասիկ, աշակերտներին, ուսանողներին դասից հանելը, հանդիպումների տանելը մշտապես եղել […]

Բեռլինում բողոքի ցույց է տեղի ունեցել Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ

Երեկ` փետրվարի 25-ին Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների առջև տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են մի քանի տասնյակ գերմանահայեր, հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը: Ցուցարարները կրում էին Սումգայիթի ողբերգական իրադարձությունները քննադատող պաստառներ: Ցույցի ընթացքում անցորդներին բաժանվում էին տեղեկատվական նյութեր` 1988թ. Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ բնակավայրերում իրականացված բարբարոսությունների վերաբերյալ: Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ