18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թող մեծ-մեծ չխոսեն ժողովրդի կողքին կանգնելուց /վիդեո/

“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննսիյանը բոլոր կուսակցապետերին, մեծ ու շարքային բոլոր կուսակցականներին խորհուրդ է տալիս չխոսել ժողովրդի անունից:

“Երկու ամիս առաջ մարդիկ չհավատացին ժողովրդին: Ասում էին, որ կանխորոշված է ընտրությունների ելքը, անգամ չմասնակցեցին ընտրություններին: Շատ ուրախ եմ, որ նրանք հիմա ժողովրդի կողքին կանգնելու մասին են մտածում:

Բայց հենց իրենց խոսքը պիտի ի կատար ածվի այս հրապարակում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը, ով օրերս էր հանդիպել ԲՀԿ առաջնորդի հետ: Նա “այդ մարդկանց” նաեւ հորդորեց, որ մեծ-մեծ չխոսեն ժողովրդի կողքին կանգնելուց:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք “Ժառանգության” առաջնորդը նկատի ունի “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը` Հովհաննիսյանն ասաց. “Ես նկատի ունեմ նրանց, ովքեր մի քանի ամիս առաջ չմասնակցեցին, հիմա խոսում են ժողովրդի մասին, բայց չկան հրապարակում: Ի դեպ, Դաշնակցությունն այստեղ է”,-եզրափակեց Հովհաննիսյանը: 

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ