ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
“Կանանց միջազգային օրը տոնելիս պետք է հետադարձ հայացք նետենք մեկ տարվա ընթացքում կանանց եւ աղջիկների դեմ կատարված` բռնությամբ ուղեկցվող սահմռկեցուցիչ հանցագործություններին եւ հարցնենք ինքներս մեզ, թե ինչպես հիմք դնել ավելի լավ ապագայի: Մի երիտասարդ կին մահվան ելքով խմբակային բռնաբարության էր ենթարկվել: Մեկ ուրիշն ինքնասպանություն էր գործել ամոթի զգացումից, որը, սակայն, պետք է որ ապրեին բռնացողները: […]




































