20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

Վարչապետի երեք տեղակա՞ լ. Հայացք

Առաջիկայում ՀՀ կառավարությունում նոր հաստիքներ կավելանան: Նորանշանակ վարչապետն ասուհետ երեք տեղակալ կունենա: Վարչապետի մեկ առաջին տեղակալ եւ երկու այլ տեղակալներ: Թերթի աղբյուրների հավաստմամբ, ՀՀ վարչապետի առաջին տեղակալ կնշանակվի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա փոխարեն Պաշտպանության նախարար կնշանակվի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ Արմեն Երիցյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ: Ըստ չճշտված տվյալների`արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի ՀՀԿ երիտասարդ կադրերից […]

Էրոտիկ քվեաթերթիկներ Գյումրիում. Հրապարակ

Պարզվում է` Գյումրին ընտրությունների արդյունքների եւ քվեաթերթիկների անվավերության առումով ամենաէկզոտիկ քաղաքն է եղել: Թերթի աղբյուրների տեղեկացմամբ, ընտրությունների պատմության մեև չլսված-չտեսնված բան է գրանցվել այնտեղ. մոտ երեք տասնյակ քվեածրարներում դրված են եղել պահպանակներ, վրան գրված` Սամվել Բալասանյան:

Րաֆֆին պարզաբանում է /վիդեո/

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Ֆեյսբուքյան էջը ներկայացրել է Հովհաննիսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: ՛՛Ներկայացնում ենք մեր տրամադրության տակ գտնվող կադրերը: Ցավոք մեր օպերատորի կողմից նկարահանումը ընդհատվել է անհարմար պահի: Սակայն հատուկ ցանկանում ենք շեշտել, որ թե հանդիպումից առաջ եւ թե հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ կողմնակից է հրապարակային հանդիպման: Սերժ Սարգսյանի […]

Մովսես գյուղն այս պահին ռմբակոծվում է

Henaran.am-ի տեղեկություններով` Տավուշի մարզի Մովսես գյուղն այս պահին ռմբակոծվում է: Հայկական կողմը փորձում է համապատասխան կերպով պատասխանել: Նշենք, որ այս պահին տուծածներ չկան: Henaran.am-ը փորձում է մանրամասները ճշտել: Լրացուցիչ տեղեկությունների մասին կհայտնենք ավելի ուշ:

Րաֆֆին հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  հետ հանդիպումից անմիջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ։ Հանդիպումը տևել է մեկուկես ժամ։ Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը՝ հղում անելով ՀՅԴ Գերագույն մարմնին: Հիշեցնենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էր Սերժ Սարգսյանի հետ: Իսկ հանդիպման մանրամասների մասին նա […]

Երեխեք խելոք կմնանք, մեռնեմ ձեզ …. նոր ոստիկանություն, հին ավանդույթներ /վիդեո, ֆոտո/

Փետրվարի 20-ին ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, երբ շարժվում էր Հայաստանի նախագահ նստավայր, ոստիկանները փորձում էին կարգ ու կանոն պահպանել` արգելելով քաղաքացիներին անցնել մյուս մայթը: -Ամոթ է, ամոթ,-նետեցին հավաքվածները ոստիկաններին, որոնց մեջ այսպես ասած` նոր ոստիկաններն էին` “քաղաքացիների պահապան հրեշտակները”: Նրանք ստեղծված են զանգվածային միջոցառումների ժամանակ ծառայություն իրականացնելու նպատակով: “Մի արեք, բա […]

“Ամուսնական պարտականությունը” կարող է իմպոտենցիա առաջացնել եւ դավաճանության դրդել

Որոշակի ժամանակ սեքսով զբաղվելու անհրաժեշտությունը կարող է էրեկցիայի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Բացի այդ, ժամանակից կախվածությունը կարող է մեծացնել ամուսնական դավաճանության հավանականությունը:  Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 400 տղամարդկանց շրջանում, որոնք օգտագործել են “պատվերով սեքսի” մեթոդը` երեխա ունենալու նպատակով: Սակայն ժամանակի ընթացքում պարզվել է, որ կոնկրետ ժամանակահատվածում ամուսնական պարտականությունը կատարելը բացասաբար է անդրադարձել տղամարդկանց սեռական […]

Քաղաքական զարգացումները պետք է ընթանան Սահմանադրության և օրենքի համաձայն /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չգաղտնազերծեց Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման մանրամասները: “Նախագահի գրասենյակը արդեն տարածել է հայտարարություն, այնպես որ ես ավելացնելու բան չունեմ”,-ասաց նա ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հավաքված  լրագրողներին: Ըստ Շարմազանովի` ԳՄ նիստը նախագահական ընտրություններից հետո հրավիրված առաջին նիստն էր, եւ քննարկվել են ներկուսակացական, ներկազմակերպչական հարցեր: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի  Ազատության […]

Մարզպետ-նախարար-կրակմարիչ` անհասկանալի տեղապտույտ

Տավուշի մարզի սահմանամերջ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը  հակառակորդի կողմից գյուղի վերջին ռմբակոծությունից  հետո ասել էր ,որ սահմանամերձ բնակավայրերը կրակմարիչներ չունեն, իսկ  դրանց անհրաժեշտությունը շատ է զգացվում:  Մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ վստահեցրել էր, թե կրակմարիչների հարցով դիմել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Henaran.am-ը այսօր փորձեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ե՞րբ են տրամադրելու կրակմարիչներ սահմանմերձ […]

Օլանդը, Ահմադինեջադը և մյուսները. շնորհավորանքները շարունակվում են

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, ի թիվս մի շարք երկրների ղեկավարների, շնորհավորական ուղերձներ են հղել Ֆրանսիայի Հանրապետության, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիտվայի, Լիբանանի, Սլովակիայի հանրապետությունների, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և Իսրայելի Պետության նախագահները: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում ասված է. “Հարգելի պարոն Նախագահ, Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ