02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

ԱԺ ներխուժած երիտասարդը կալանավորվել է

2013թ. մարտի 25-ին  Երեւանի  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է Ազգային ժողով դանակով մուտք գործած Վրեժ Գալստյանը:

Նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ:

Նրան  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ինմասով: Նա մեղադրվում է այն բանի համար, որ  2013թ. մարտի 22-ին` ժամը 1450-ի սահմաններում,խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը՝ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային Ժողովիցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ ՀՀպետական պահպանության ծառայության ծառայողների օրինական պահանջներին:

Վրեժ Գալստյանը ձեռքին եղած դանակով կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Ապօրինի տեղաշարժը կանխելու եւ վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից Ս-ն իրեն ամրակցված ՊՄ տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի գոտկատեղից ներքեւ՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում` պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ