20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կճոյանը խրատեց իշխող վերնախավին /վիդեո/

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մարտի 25-ին` վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արարողությանը “Խրատի թանգարանից” մի քանի մեջբերումներ ներկայացրեց իշխող վերնախավին: Դրանք գրվել են 200 տարի առաջ, սակայն այսօր էլ առավել քան արդիական են: “Կարծում եմ սրանք բոլորին է վերաբերում, բոլորին` անխտիր”,-ասաց Կճոյանը:

Ըստ “Խրատի թանգարանի”, ամենքին ամեն ժամանակ  օգնելը Աստծո գործն է, բոլոր խնդիրքները կատարելը` ծառայի, որոշ  խնդիրքներ կատարելն ու որոշները զանց առնելը` ազատի:  Խնդրածը չստանալու  համար չտրտնաջալը` հանիրավի, խնդրածը ստանալով հանդերձ ապերախտ գտնվելը` անհավատի:

Այս պարագայում, բնավ զարմանալի չէ,  որ բարի եւ հասարակության հանդեպ երախատավոր իշխանը վարակաբեկվի նրա կողմից, ում համար բարիք է գործել: Համաձայն Կճոյանի մեջբերումների` սա է աշխարհի օրենքը եւ երախտավորը ամենքից պիտի հարգվի:

“Ուստի եւ բարերար իշխանը սա իմանալով` բնավ չի նեղվում ստացած դաժան հատումից, այլ մխիթարվում է իր դյուցազնական առաքինություններով, որոնք ի վիճակի են նրա սիրտը սփոփելու, մանավանդ որ համոզված է, թե վայել է, որ բարի իշխանը բազում բարիքներ գործի հասարակության համար` գիտենալով, որ ապաշնորհներից որպես հատուցում բազում չարիքներ պիտի ստանա”,- ասաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը:

Կճոյանը ներկայացրեց նաեւ թե ինչ է պետք ազգի երջանկության համար: Ընդամենը 4 բան է անհրաժեշտ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ