20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական հայացքներից ու ամուսնական կարգավիճակից անկախ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է “Խտրականության դեմ” օրենքի նախագիծ, որը հետապնդում է մի շարք նպատակներ՝ պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա:

Այդպիսի խտրական տեքստով աշխատանքային հայտարարությունների մեզանից յուրաքանչյուրը հաճախ է հանդիպում, բայց դրա դեմ պայքարելու միջոցները դեռևս լիարժեք ու արդյունավետ չեն:

Հուսով ենք, որ նման նախագծի ընդունումը նաև կկանխի մեր առօրյայում հաճախ հանդիպող անձի մասնագիտական առաջխաղացումը կասեցնելու փորձերը` կախված նրա քաղաքական հայացքներից կամ ամուսնական կարգավիճակից, իսկ անձի առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքը չի սահմանափակվի` ելնելով զուտ նրա ազգային պատկանելությունից կամ սոցիալական ծագումից:

Օրենքի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց կրթություն ստանալու կամ հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու և մի շարք այլ իրավունքներ, որոնք չեն իրագործվում կամ էապես սահմանափակվում են կրթական հաստատությունների կամ հասարակական նշանակության շենքերի ֆիզիկական անմատչելիությամբ, ինչն ուղղակի խտրական դրսևորում է այս անձանց նկատմամբ:

 

 

Այս օրենքով լայն հնարավորություն է ստեղծվում բոլոր մարդկանց օրենքի առջև հավասարության սահմանադրական սկզբունքը կյանքի կոչելու համար՝ անկախ անձի սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագումի, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակի, առողջական վիճակի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթից այլ հանգամանքներից:

 

 Պաշպանի պաշտոնական կայքէջում (http://pashtpan.am/library/browse/page/402)   արդեն ներկայացված է “Խտրականության դեմ” օրենքի նախագծի նախնական տարբերակը, որը շրջանառության մեջ է դրվում հասարակական տարբեր խմբերի, համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բոլոր այլ շահագրգիռ կողմերի կարծինքներն ու առաջարկությունները ստանալու համար:

Պաշտպանի աշխատակազմը շատ բարձր է գնահատում բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկություններն ու նկատառումները, որոնք գրավոր և էլեկտրոնային տարբերակներով կարող են ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների աշխատակազմ, որոնք հետագայում կկցվեն սույն օրենքի նախագծին:

Ամբողջական նախագիծն, ինչպես նաև դրա շուրջ բոլոր վիճահարույց հարցերը կքննարկվեն հանրային լսումների ժամանակ: Միաժամանակ, այս օրինագիծը կուղարկվի Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողով փորձագիտական կարծիք ստանալու համար:

 

 

 

Պաշտպանի աշխատակազմ

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ