19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ականատես կլինենք Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նոր հանդիպմանը

Իհարկե, ի սկզբանե հայտնի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների մեծ մասը հավանության չէին արժանանելու հենց միայն այն պատճառով, որ նախագահը վերոնշյալ դրույթների մասին արդեն առիթ ունեցել էր իր գնահատականը ներկայացնելու:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման նախագահը որակել էր հակասահմանադրական, իսկ ինչ վերաբերում է մի շարք պաշտոնյաների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից առաջարկվող անձանցով փոխարինելու հարցին, ապա նրանց նշանակումն իրականացվում է Ազգային ժողովի կողմից (Վերահսկիչ պալատի նախագահ, գլխավոր դատախազ և այլն):

Նախագահը դրական է արտահայտվել ընդդիմությանը լուրջ վերահսկման գործառույթներ տրամադրելու հարցին: Չնայած Ր. Հովհաննիսյանի առաջարկած մի շարք առաջարկների հետ ունեցած անհամաձայնությանը՝ նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար:

Երկրորդ անգամ հանդիպելու ու երկխոսություն ծավալելու համար նախագահը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը՝ վերադառնալ ռացիոնալ դաշտ: Եթե գործընթացները տրամաբանական ուղիով ընթանան, ապա առաջիկայում ականատես կլինենք Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նոր հանդիպմանը:

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն է վերլուծել “ֆեյսբուքյան” հանրագրում:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ