30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Դեմոյանի խնդրանքով ջահերը հանգան /ֆոտո, վիդեո/

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, Ազատության հրապարակում մեկնարկած ջահերով երթի մասնակիցները հասան Ծիծեռնակաբերդ: Այստեղ` մուտքի մոտ Հայոց Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը մասնակիցներին խնդրեց հանգցնել ջահերը՝ տարածքն աղտոտելուց խուսափելու համար: Ներկայացնում ենք՝ տեսանյութն առանց այլ մեկնաբանությունների:

Նաիրա Զոհրաբյանը բարկացավ Օսկանյանի վրա /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բակային քարոզչական հանդիպումից առաջ բարկացել  նույն խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանի վրա: Տեսանյութը` “Պանորամա”-ի

Ինչպիսի՞ կանանց են նախընտրում հարուստ տղամարդիկ

Հարուստ եւ բիզնեսում հաջողակ տղամարդիկ հատուկ նախընտրություններ ունեն սեքսի վերաբերյալ` ապագա 2-րդ կեսի ընտրության հարցում: Նրա ընտրյալը պետք է իդեալական գեղեցկուհի լինի, չափսերը` 90-60-90: Խնամված մազեր, փայլուն մաշկ…այդ ամենը պետք է լինի` անկախ քո տրամդրությունից եւ օրվա ժամից: Հարուստ մարդու կինը պետք է կերպարանավորի առողջություն, հաջողություն եւ բարեկեցություն, որպեսզի նրան բոլորը նախանձեն:  Ազդեցիկ եւ հարուստ […]

“Ամո, տուր Տարոնին” /վիդեո/

Միդիա Շանգալ եզդիների ազգային միավորման հ/կ-ի խորհրդի նախագահ, իրավաբան Ամո Շարոյանը երեքշաբթի հայտարարեց, որ եզդիները որոշել են քվեարկել ՀՀԿ-ին, որպեսզի քաղաքապետ շարունակի աշխատել Տարոն Մարգարյանը: Նրա խոսքով, օրերս եզդիների համայն միության նախագահն էր Երեւանում, ով հանդիպել է Տարոն Մարգարյանին: Հանդիպումից հետո եզդիների գլխավորն ասել է. “Ամո պիտի ձայն տանք Մարգարյանին”: Իսկ թե ինչու են եզդիները […]

Վարդան Ղուկասյանը բերման է ենթարկվել

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների հետ Ոստիկանության Գյումրիի բաժին բերման ենթարկեցին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա տղային և ևս 7 հոգու: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այս պահին էլ և՛ Գյումրիում, և՛ հանրապետության ճանապարհներին ոստիկանությունը շարունակում է ուժեղացված […]

“”Հանրապետականի” տղերք, ձեզ խելոք պահեք, Արամից լավ տղա չլինեք”

Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում ՀԱԿԿ-ը այսօր` ապրիլի 23-ին հանդիպեց Արաբկիր համայնքի ընտրողների հետ: Նրանց քարոզարշավը մեկնարկեց “Կրիմինալ Հայաստանը գնում է ընտրությունների” հայտարարությամբ: Հայտարարության հեղինակը ՀԱԿ պատգամավոր, ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էր: Պատգամավորը խոսեց երեկ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպից և հայտարարեց, որ դրա հետևում իշխանական ուժերն են կանգնած: “Երեկ “հանրապետականի” ոհմակները հարձակվել են մեր երեխեքի վրա` […]

Օկուպացրել են տարածքները. ԿԸՀ-ն մերժեց

 Այսօր կայացած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում 2013թ. մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների  տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են […]

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, հպարտ ու տխուր … այրեցին Թուրքիայի դրոշը, մեկնարկեց ջահերով երթը /ֆոտո, վիդեո/լրացված

Ազատության հրապարկում պատրաստվում են րոպեներ անց մեկնարկելիք ջահերով երթին: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս Հայաստանի մայրաքաղաքում եւ մարզերում , սփյուռքում, կազմակերպվում է ավանդական ջահերով երթ` նվիրված 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մասնակիցների թիվը բավականին շատ է. պահանջատիրական պաստառներ եւ դրոշներ, հնչում են ազգագրական երգեր: Շուտով այստեղ կայրվի Թուրքիայի դրոշը: “Henaran.am“-ի թղթակցի զրուցակիցները ասացին, որ […]

Աղոթքով` հաշմանդամները հատուկ հարմարանքներով հասան անմար կրակին /վիդեո/

Բազմաթիվ հաշմանդամներ մինչ օրս հնարավորություն չեն ունեցել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի շուրջ ծաղիկներ դնելու: Նույնիսկ մեծ ցանկության դեպքում նրանց առաջ անհաղթահարելի արգելք են եղել հուշահամալիրի աստիճանները: Ապրիլի 23-ին հաշմանդամների 10 կազմակերպությունների նախաձեռնությամբ ցանկացողներին հնարավորություն տրվեց աղոթելու անմար կրակի շուրջ: Սայլակներին գամված հաշմանդամները հատուկ հարմարանքներով  հնարավորություն ունեցան մոտենալ անմար կրակին: Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ