29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Երկրպագուները ծեծելով սպանել են մրցավարին

Աֆրիկայում ֆուտբոլի երկրպագուների զայրույթը ողբերգական հետեւանք է ունեցել մրցավարի համար: Գանայի երկրորդ դիվիզիոնում ”Գոլդ Սթարս” եւ ”Նաա Ջո Յունյաթեդ” թիմերի հանդիպման ընթացքում երկրպագուները ներխուժել են խաղադաշտ եւ ծեծել եզրային մրցավարին: Քվամե Անդո Կեյը տեղափոխվել է հիվանդանոց: Հետազոտությունից հետո մրցավարը ուղարկվել է բուժվելու տնային պայմաններում: Սակայն հաջորդ օրը նա մահացել է: Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան քննում է […]

Երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքային տարբեր ծրագրերին

Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին երիտասարդության ակտիվ ներգրավածությունն ապահովելու նպատակով Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը 2013 թվականի ընթացքում նախաձեռնել եւ իրականացրել է մի շարք ծրագրեր: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում խորհրդի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքում հեծանվուղիների ձեւավորման ուղղությամբ: 2013-ին Երեւանի տարբեր հատվածներում տեղադրված գրքի տաղավարներում հավաքված շուրջ 6000 կտոր գրականությունն ուղարկվել է սահմանամերձ գյուղերի […]

Պատերազմը սկսել է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը. քաղաքագետ

Լույս է տեսել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի «Агрессия Азербайджанской республики очертила границы» /Ադրբեջանական Հանրապետության ագրեսիան գծեց սահմանները/ գիրքը, որն այսօր հեղինակը “Հենարան” մամուլի ակումբում ներկայացրեց լրագրողներին: Գրքում տեղ են գտել Արցախի հերոսամարտի դեռ առաջին ամիսներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև կնքված գաղտնի փաստաթղթերը: Քաղաքագետը նշեց, որ սրանցով ևս ապացուցվում է, որ պատերազմը սկսել է ոչ թե Հայաստանը, […]

Կոկորդին կանգնած

՛՛Հակասություններ առանձնապես չկան՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը` պատասխանելով ՀԱԿԿ-ԲՀԿ մոտեցումների վերաբերյալ հարցին: Հիշեցնենք, երեկ կայացած ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն ասել էին, որ հանդիպման ժամանակ իրենք նշել են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի կողմնակից են: Սրան հաջորդել էր Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունը, թե երկու […]

Ղրիմը կարող է երկրորդ Լեռնային Ղարաբաղ կամ Աբխազիա դառնալ. Բ. Նեմցով

Ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովը “Свобода слова” հաղորդման ժամանակ, խոսելով Ղրիմից, ասել է, որ Ռուսաստանի քայլերի արդյունքում Ղրիմը կարող է դառնալ երկրորդ Աբխազիա կամ Լեռնային Ղարաբաղ, կամ էլ “չճանաչված հանրապետություն՝ կիսահանցավոր ղեկավարությամբ”, գրում է ուկրաինական unian-ը: Իսկ այս պարագայում, նրա կարծիքով` մարդիկ չեն ցանկանա այլևս այնտեղ գնալ, իսկ Ղրիմն առանց զբոսաշրջության չի կարող գոյատևել: “Եթե Պուտինն […]

Շումախերը ինքնուրույն շնչում է եւ արձագանքում է ձայներին

Formula 1 համաշխարհային ավտոմրցարշավի լեգենդ Միխայել Շումախերը արդեն ինքնուրույն է շնչում եւ արձագանքում է արտաքին ձայներին: Բացի այդ, գերմանացին ընկալում է կնոջ` Կորինիի, ձայնը: Շումախերի համար միացնում են անցյալի ձայնագրությունները, եւ նա սկսում է շարժել մատները, շրթունքները: Այդ մասին պաշտոնապես դեռ ոչ մի հայտարարություն չի հնչել: Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հայտնել է, որ նրա կյանքին […]

Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարարին

Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության ՛՛ճանապարհային քարտեզի՛՛ իրականացման ընթացքըՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:  Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ՛՛ճանապարհային քարտեզի՛՛ իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր […]

“Հայոց արծիվներ”-ի համագումարը՝ ինքնաձիգներով

Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյան զորավարժարանում տեղի է ունենալու “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի 3-րդ համագումարը: Կազմակերպության նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը Henaran.am-ի հետ զրույցում համագումարը աննախադեպ որակեց, բայց արտառոց չհամարեց: Նա հիշեցրեց, որ 4-ամյա կազմակերպությունը երկու անգամ բացօթյա համագումար է արել. առաջինը՝ Մատենադարանի տարածքում, երկրորդը Ազատության հրապարակում: […]

ՀՅԴ-ի հույսը չարդարացավ

Ազգային ժողովում 20 րոպե ընդմիջումից հետո կազմակերպվեց ՛՛Հեռուստատեսության և ռադիոյի մասին՛՛ և ՛՛Գովազդի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը:  66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ օրենքն ընդունվեց: Վարման կարգով ելույթ ունենալով՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նախ խնդրեց քվեարկության պատկերը կրկին ներկայացնել, ապա տեղեկացրեց, որ ՛՛Այլընտրանքը՛՛ և ընդդիմադիր ուժերը չեն […]

Ղրիմի իշխանությունները փակել են օդային տարածքը

Ղրիմի իշխանությունները մարտի 16-ին կայանալիք հանրաքվեից առաջ փակել են օդային տարածքը: Սիմֆերոպոլի օդանավակայանն ընդունում է միայն ռուսական չվերթներ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:  Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը սահմանափակել է Կիևից և Ստամբուլից ինքնաթիռների ընդունումը:  Ղրիմի խորհրդարանում զլմ-ների աղբյուրը պարզաբանել է, որ Ղրիմի կարգավիճակի որոշման մասին հանրաքվեից առաջ իշխանությունները վախենում են տարածաշրջանում սադրիչների հայտնվելուց: Հանրաքվեի անցկացումից հետո Սիմֆերոպոլի օդանավակայանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ