29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Այս դեպքում ինչպե՞ս ՀՅԴ-ը կարող է պահանջել իշխանությունների հրաժարականը. Ժամանակ

Մի քանի օր առաջ կառավարությունը որոշեց 3 տարով հետաձգել ներդրումային ծրագրի շրջանակներում ՛՛Արմենիա Վայն՛՛ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը։ Հայտնի է, որ ՛՛Արմենիա Վայն՛՛-ը պատկանում է ՀՅԴ-ական, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանին եւ նրա եղբորը։ Այս ֆոնին մի տեսակ անհասկանալի է մնում, թե բիզնես […]

Այդ պարագայում ՛՛ոչ իշխանական ուժերն՛՛ իրար հետ են զրուցելու սքայփով. Առավոտ

՛՛…Համենայնդեպս, այդպես են նման հանդիպումները ներկայացնում թե իշխանական ուժերը (տագնապով, մաղձով), թե ՛՛ոչ իշխանականները՛՛ (ձև անելով, որ այդ հանդիպումները ՛՛վերջ կտան Սերժ Սարգսյանի ռեժիմին՛՛)։ Թե որքանով են այդ պահանջները կյանքի կոչվելու՝ որոշվում է ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ հասարակական ճնշմամբ։ Արդյոք անձերի փոփոխությունը կբերի՞ ռեժիմի փոփոխության։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև ՛՛ռեժիմը՛՛, ինչպես արդարացիորեն նշել է մեր […]

Մհեր Սեդրակյանը վտանգ զգո՞ւմ է Ծառուկյանից. ՛՛Հրապարակ՛՛

”Հանրապետական” Մհեր Սեդրակյանը՝ ոչ անհայտ Թոխմախի Մհերը, երեկ թեև հայտարարել է, որ հրաժարվում է պատասխանել ”Հրապարակի՛՛ լրագրողի հարցերին, այնուամենայնիվ, լսել է հարցը. ՛՛Որպես իշխանության ներկայացուցիչ, իշխանափոխության վտանգ չե՞ք զգում, Ծառուկյանը որոշել է Իվանիշվիլի դառնալ՛՛, ապա պատասխանել. ՛՛Ինչ ուզում ա, թող լինի, դա ինձ չի հետաքրքրում, ես իշխանավոր չեմ, կարող ա իշխանության մեջ եմ, բայց իշխանավոր […]

Պատգամավորները կարող են հանգիստ շունչ քաշել. Ժողովուրդ

Շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ Ազգային ժողովի շենքի տարածքում և անգամ միջանցքներում ինտենսիվ ձևով տեսախցիկներ են տեղադրվում: Նույնիսկ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո անվտանգության այսպիսի միջոցառումներ չէին իրականացվում:  ՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզել է, որ ԱԺ անվտանգության համակարգը դեռ չի գործում, տեսախցիկները դեռ շարունակվում են տեղադրվել և չեն միացվել համակարգին:  ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ […]

Եվրոպայի առաջնությունում Մելքումյանը եւ Հակոբյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ ոքի

Երեւանում կայացան շախմատի Եվրոպայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումները: 2-րդ հորիզոնականը կիսող Հրանտ Մելքումյանը ոչ ոքի ավարտեց պարտիան Դմիտրի Յակովենկոյի հետ, հավաքեց 6 միավոր եւ այժմ արդեն 1 միավորով է ետ մնում Ռուսաստանի ներկայացուցիչ, մրցաշարի առաջատար Ալեքսանդր Մոտիլյովից: Ոչ ոքի ավարտեց իր պարտիան նաեւ Վլադիմիր Հակոբյանը: Նա եւս ունի 6 միավոր: 5.5 միավոր է հավաքել Արման […]

Ո՞ւմ խորհրդի կարիքն ունի Գագիկ Խաչատրյանը. Ժամանակ

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով իր համար խորհրդականի նոր հաստիք բացել։ Թե ում խորհրդի կարիքն ունի ՊԵԿ նախագահը, դեռ հայտնի չէ։ Կառավարությանը ներկայացրած նախագծում ՊԵԿ նախագահը նոր խորհրդականի անհրաժեշտությունը հիմնավորել է հետեւյալ կերպ՝ ՛՛Մաքսային միության անդամակցության հետ կապված աշխատանքների տեղայնացման եւ համակարգման համար՛՛ անհրաժեշտ է ավելացնել ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդականի լրացուցիչ պաշտոնների […]

Քոչարյան-Պուտին հանդիպումից է կախված Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը. Հրապարակ

”Հրապարակի”’ տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանը ոչ թե այսօր-վաղն է մեկնելու Մոսկվա` մասնակցելու ”Սիստեմայի” տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ է, այլ արդեն մեկ շաբաթ է, այնտեղ է և փորձում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ` մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, մասնավորապես հասկանալու համար՝ դեռ իրենից ակնկալո՞ւմ են, որ ”զանգվածներ” հանի փողոց, թե՞ ոչ: Ըստ որոշ տեղեկությունների` […]

Կոմայգու շարժը` օն-լայն

Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը դեռեւս փետրվարի 24-ին “Անվտանգ քաղաք” ծրագրի շրջանակներում հանձնարարել էր մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում եւ հարակից տարածքում տեղադրել շուրջօրյա գործող տեսախցիկներ: Արդեն տեսախցիկները տեղադրված են եւ դրանց կարելի է հետեւել Երեւանի քաղաքապետարանի կայքի տեսախցիկների այս բաժնից:

Վերա Բրեժնեւան խոստովանել է, թե ում հետ է ուզում քնել

Երգչուհի Վերա Բրեժնեւան պատմել է երկրպագուներին, թե ում հետ է ցանկանում քնել: Ավելին, նա խոստովանել է, որ վերջերս ավելի հաճախ է սկսել նման առաջարկություններ ստանալ: “Վերջին ժամանակներս ավելի հաճախ եմ լսում` “ես ուզում եմ քնել քեզ հետ”: Եվ ինչպես կարելի է մերժել, եթե նման ցանկություն հայտնողները քո սեփական երեխաներն են”,- գրել է իր միկրոբլոգում երգչուհին:

Մաքսային միություն՝ Արցախի հետ /վիդեո/

Քաղաքագետ Ստեփան Շաքարյանցը անձամբ դեմ է որեւէ միության անդամակցելուն: Նրա խոսքով,  նման դեպքում պետք է հաշվի առնել նաեւ շահը՝ ինչ կտա այդ միությունը, արդյոք կսահմանափակվի տվյալ սուբյեկտի ինքնուրույնությունը: Քաղաքագետը սակայն կողմնակից է այն գաղափարին, որ Հայաստանը ինքնուրույն է որոշելու իր մաքսային սահմանները, որը կնշանակի նաեւ, որ Արցախն էլ է մեր մաքսային սահմանը: Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ