29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Վթարվել է Գառնի-Երեւան ջրատարը

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գառնի-Երևան՛՛ ջրատարի վթարի հետ կապված, ս.թ. մարտի 12-ին ժամը 11.00-ից դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Սարյան, Լեոյի, Եկմալյան, Փարպեցու փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների, Պուշկինի 10-72, Թումանյան 29-41, Պարոնյան 1-15, Մաշտոցի 3-9, 17-37, […]

՛՛Հանրապետականն՛՛ արձագանքում է Ծառուկյանի շուրջ կոնսոլիդացիային /վիդեո/

՛՛Շատ դրական ենք վերաբերում նմանատիպ հանդիպումներին, որովհետև դա բնական գործընթաց է՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական միասնական օրակարգ ձեւավորելու նախաձեռնությանը՝ ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի հետ հանդիպումներին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՛՛Մեկ անգամ չէ, որ ՛՛Հանրապետականն՛՛ ասել է, որ մենք առողջ ընդդիմության, ոչ իշխանական առողջ համախմբման կողմնակից ենք, գաղափարական […]

Մի ստիպեք, որ հայրենական արտադրության էկոլոգիապես մաքուր հայհոյանքները արտահանվեն կիպրոսյան հեռուներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` շրջանառության մեջ է “ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ ԵՒ լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է անհայտ օգտատերերի գրառումներին և վիրավորական կամ զրպարտչական բնույթի մեկնաբանություններին: Ֆեյսբուքում չեն դադարում քննարկումները, որոնք, հիմականում, քննադատություն են պարունակում նախատեսված փոփոխությունների վերաբերյալ:  Mediamall կայքի խմբագիր Վարուժան Բաբաջանյանը, այս առիթով, գրել է. ՛՛Նախ, չեմ կիսում նախագծի հեղինակների […]

ՀՅԴ-ի տակտիկական քայլը. ԱԺ-ում 20 րոպե ընդմիջում է

Ազգային ժողովում ՛՛Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ ձայների 100 կողմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կառավարության կողմից ներկայացված ՛՛Հեռուստատեսության և ռադիոյի մասին՛՛  և ՛՛Գովազդի մասին՛՛ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վարման կարգով ելույթ ունենալով՝ նշեց, որ […]

Որքան սեր կա բնության մեջ, իսկ ինչով ենք զբաղված մենք. օրվա կադր

Շունն առաջին կենդանին էր, որ ընտելացվեց մարդու կողմից դեռ քարե դարում: Նրանք հաճախ ավելի մարդասեր են, քան մարդիկ: Միայն թե հնուց եկած երեւույթ է՝ հավատարիմ շներն անտեսված են:  Henaran.am-ի ֆոտոխցիկը այս ակնթարթը “որսացել” է ”Վերնիսաժում”: Գիշերային պահակությունից հետո հավանաբար հերթափոխը հանգստանում էր …  Դե գարնանային արեւն էլ էր օգնել անհոգ քնին … որքան սեր կա […]

Պատվաստումների շնորհիվ Հայաստանում բազմաթիվ հիվանդություններ այլեւս չեն գրանցվում. մասնագետ

Այս տարվա սեպտեմբերից Հայաստանում կկիրառվեն պնեւմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումներ: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Այս  պատվաստմանը ենթակա կլինեն այս տարվա ամռանը ծնվող երեխաները, առաջին պատվաստումն իրականացվելու է 1.5 ամսականում: Պատվաստանյութը, բանախոսի հավաստմամբ, Բելգիայի արտադրության է լինելու: “Տարբեր վարակներից հետո […]

18-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 2.3 մլն ռուբլի

Чемпионат.com կայքը եւ ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը շարունակում են միջոցներ հավաքել 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Արդեն իսկ հավաքվել է 2 267 000 ռուբլի: Սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի նա բուժվի եւ հնարավոր է` իրականացնի իր երազանքը. դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ինչպես հայտնել էինք, 18-ամյա Գրիշան ծնվել եւ ապրում է Մոսկվայում։ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք […]

Վարչապետը 80 000-ով տուն կպահի՞. պահանջում է իր թափած արյան բաժինը /վիդեո/

“Փառք Աստծո, դեռ ուրիշ պատերազմ չի եղել, ու մենք ազատամարտիկներ ենք, ի՞նչ ա նշանակում նախկին ազատամարտիկ: Ի՞նչ էր արել Վոլոդյա Ավետիսյանը: Նա միայն բողոքում էր, որ հաղթանակած երկրի զինվորին քիչ են վճարում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Էդվարդ Ներսիսյանը (Ապար): Նա պահանջում է` իր թափած արյան բաժինը.  “Կարող են չափել` ինչ կարտատեկայով կամ ռենտգեն ապարատով, […]

՛՛Մաուզերը՛՛ թողել է եկեղեցու մոտ

Մարտի 10-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում` եկեղեցու մոտ, մի քաղաքացի զենք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ՛՛Մաուզեր՛՛ տիպի ատրճանակ` փամփշտատուփով:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: 

Ուսման վարձի 50% զեղչի հնարավորություն

Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ ուսանողները կօգտվեն ուսման վարձերի 50% զեղչի հնարավորությունից: 2013-2014 ուստարվա առաջին կիսամյակում Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած գյուղերի բնակիչներ հանդիսացող ԵՊՀ 83 ուսանողների ուսման վարձերը զեղչվել են 50%-ով, որն ընդհանուր առմամբ կազմել է ավելի քան 10 մլն դրամ: Այս կիսամյակում ևս ծրագիրը շարունակական բնույթ է կրում, որի շրջանակներում վերոնշյալ ուսանողները կրկին կարող են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ