15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշպանության նախարարությունում գնումները թափանցիկ են դարձել. Հայոց աշխարհ

“Աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել եւ ամեն ինչ կանենք, որ պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի գնումների գործընթացի իրականացման գործում”,- պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեռեւս 2012-ին հնչեցրած այս խոսքերը զգոնության կոչ էին՝ ուղղված համակարգի աշխատակիցներին, նաեւ նախազգուշացում, որ նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացի բոլոր փուլերը` մրցույթների կազմակերպումն ու գնագոյացումը, ձեռք բերված ապրանքների մատակարարումը, ընդունում-հանձնումը առնվելու է խստագույն վերահսկողության տակ: Եվ ահա այսօր արդեն կա արդյունք: 

Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը:
  

Նախկինում ՊՆ գնումներն իրականացվում էին բացառապես փակ մրցույթների միջոցով: Բնականաբար ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ փակ մրցույթով իրականացվող գնումներն անհրաժեշտություն են, որից անհնարին է լիովին հրաժարվել: Սակայն ակնհայտ է նաեւ, որ գնումների ողջ ծավալը միայն փակ մրցույթներով կատարելը ստեղծում էր լրջագույն կոռուպցիոն ռիսկ եւ էապես սահմանափակում մրցույթի մասնակիցների թիվը: Այժմ իրականությունն այլ է:
  

Պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացում հնարավոր խախտումները բացառելու, գործընթացը հրապարակային դարձնելու նպատակով 2013 թվականին նախարարության կարիքների համար նախատեսվող գնումների 57,09%-ը ապագաղտնիացվեց: Արդյունքում՝ 2013-ին կատարված գնումների ընդհանուր ծավալի 53,31%-ն իրականացվեց շրջանակային համաձայնագրերի միջոցով, իսկ 3,78%-ը՝ էլեկտրոնային եղանակով: 
  

Նման կերպ կատարվող գնումների առանձնահատկությունն այն է, որ նախ՝ հայտերը ներկայացվում են կառավարությանն առընթեր Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ, իսկ մրցույթին հրավիրվում են շատ ավելի մեծ թվով մասնակիցներ, եւ ամենակարեւորը՝ մրցույթը շահում է ամենացածր գին առաջարկողը: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ