15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ապացույցներ են հայտնվել, որ Օդեսայի պրոֆմիությունների տանը գտնվող մարդիկ թունավորված են եղել /ֆոտո, վիդեո/

Ուկրաինայի Գերագույն ռադայում Օդեսայի ողբերգությունն ահաբեկչություն են անվանել: Ավելին, հայտնի է դարձել, որ Օդեսայի պրոֆմիությունների շենքում գտնվող մարդիկ թունավորվել են, հետո նոր այրվել, հաղորդում է Интерфакс-ը:

Ռադայի փակ խորհրդակցության ժամանակ ապացույցներ են ներկայացվել, որ մարդիկ թունավորված են եղել: Այդ մասին հայտարարել է պատգամավոր, նախագահական ընտրություններում թեկնածու Պյոտր Պորոշենկոն, նա ասել է, որ մարդկանց նկատմամբ թունավոր նյութեր են կիրառվել, որոնցից նրանք թունավորվել են: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:

Առաջիկայում միջազգային փորձաքննություն կանցկացվի` պարզելու համար, թե մարդիկ թունավորվել են, թե ոչ:

Հարկ է նշել նաեւ, որ Օդեսայում ձերբակալվել է տեղի ներքին գործերի տարածքային կառավարչի տեղակալ Դմիտրի Ֆուչեջին:  Նրան նկատել են գրոհայինների ֆոնին` մայիսի 2-ին, Օդեսայում տեղի ունեցած ողբերգության ժամանակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ