19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արխիվ

Երիտասարդին տալ հարուստ ԲՀԿ-ին. Իրավունք

“Իրավունք”-ին հասած լուրերով, Լեւոն Զուրաբյանը գոհ ու տպավորված է ոչ միայն ԲՀԿ-ի ղեկավարության հետ դեմ առ դեմ հանդիպումից, այլ դրանից հետո ԲՀԿ-ի կողմից իրեն տված “ժպտադեմ երիտասարդ” մականունից: Ավելին, Զոհրաբյանի բարգվաճմանը դեմ չի ԼՏՊ-ն, ով կոնգրեսականների շրջապատում հրապարակայնորեն առաջարկել է “ժպտերես երիտասարդ” Զուրաբյանին հանձնել “հարուստ ԲՀԿ-ին”, իսկ “համեստ” կուսակցության շարքերն ընդունել “Կլեոպատրա” Նաիրա Զոհրաբյանին: Շարունակությունը՝ […]

”Վոլգան” պարտվեց ”Լոկոմոտիվին”. Սարկիսովը մասնակցեց հանդիպմանը/վիդեո/

Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Նիժնի Նովգորոդի ”Վոլգան” հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց Մոսկվայի ”Լոկոմոտիվին”: Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը փոխարինման դուրս եկավ անմիջապես ընդմիջումից հետո, իսկԱրթուր Մինոսյանը խաղադաշտ մտավ 62-րդ րոպեին:

Չի հաղթել, նշանակվել է. Հայոց աշխարհ

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը:   Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  Արզումանյանի մրցակիցը՝ Ա.Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, հայտարարել է, թե` “Անդրանիկ Արզումանյանը չի հաղթել, նրան նշանակել են Արմեն Սմբատյանն ու Հասմիկ Պողոսյանը”:

Նոր վարչապետը՝ չորեքշաբթի. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով՝ այս օրերին ամենահետաքրքիր հարցի պատասխանը, թե ով կլինի Հայաստանի հաջորդ վարչապետը, հայտնի կդառնա չորեքշաբթի: Այդ օրը կկայանա ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որտեղ էլ ներկայացվելու է նոր վարչապետը: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Փակել են ոսկու շուկայի մուտքը. Ժողովուրդ

Ինչպես տեղեկացնում է “Ժողովուրդ”-ը, երեկ Երեւանի ոսկու շուկայի ոսկերիչները բողոքի ակցիա են արել՝ փակելով շուկայի մուտքը: Պատճառն այն է, որ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը 60-100 տոկոսով բարձրացնում է ոսկերիչների տաղավարների աշխատավարձերը, ինչին վերջիներս դեմ են: Աբրահամյանն արդարացել է՝ ասելով, որ ուրիշ տարբերակ չունեն: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Անցում պլան “Բ”-ին. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն գրում է, որ “Հրաշալի քառյակի” պլան “ա”-ն տապալվելուց հետո այսօր փորձ է արվում գործի դնել պլան “բ”-ն։ Ակնհայտ է, որ այս անգամ էլ հարցը չի հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, որովհետեւ չորսից առնվազն երկուսը դա չեն պահանջի, իսկ մյուսներն էլ միայնակ դժվար թե որեւէ արդյունք արձանագրեն։  Այսօր քառյակի ղեկավարների հանդիպման խնդիր է դրված, […]

Ծեծել են սիրիահայերի՞ն. Հայկական ժամանակ

 Ըստ “Հայկական ժամանակ”-ի, ապրիլի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ըստ ականատեսների, վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայում գտնվող “Փակ Շուկայի” դիմաց: Վիճաբանությունը սկսել է ներսում, իսկ շուկայի դիմաց դարձել է ծեծկռտուք։ Ըստ ականատեսների, տուժողները եղել են սիրիահայեր։ Վիճաբանությանը միջամտել են մի խումբ  ոստիկաններ, եւ, ըստ ականատեսների, դեպքին մասնակցած մի շարք անձինք բերման են ենթարկվել։ […]

Կփոխվի դաշնակցականների կազմը. Ժողովուրդ

 Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին  հայտնի դարձավ, որ ապրիլի 18-19-ը ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողով անցկացնել։  ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը  թերթի ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը։    Հավանական է՝ ԳՄ-ի արդյունքում փոփոխություններ կատարվեն ՀՅԴ ղեկավար կազմում։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ո՞ւմ է տանելու Տիգրան Սարգսյանը. Հրապարակ

 Ըստ “Հրապարակի”, Կենտրոնական բանկում Սերժ Սարգսյանի հնչեցրած նախազգուշացմանը, թե կառավարությունում էական փոփոխություններ են սպասվում,  ապարատում մեկնաբանում են որպես նախարարական կազմի լայնածավալ փոփոխության մասին հստակ հայտարարություն: Ըստ լավատեղյակների, պաշտոնանկ է արվելու ներկա նախարարների մոտ 70 տոկոսը, կասկածելի է անգամ ՕԵԿ պորտֆելների հարցը, որոնք ավելի շատ կախված են ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ բանակցությունների վերջնարդյունքից: Ըստ ՀՀԿ-ականների, Տիգրան Սարգսյանն իր հետ […]

Վեճը ամուսինների միջեւ

Ժամանակակից ընտանիքներում վեճը սովորական երեւույթ է: Ավելին, այն հաճախ բերում է ամուսնալուծության: Սակայն կարելի է չհասնել նման ծայրահեղ քայլերի, այլ փորձել հարթել վեճը` պարզելով, թե ինչից այն առաջացավ: Կարելի է հետեւել այս խորհուրդներին: Հաճախ ամուսինների վեճի պատճառ է դառնում կարծիքների բախումը: Հիշեք, որ երկու մարդ չեն լարող լրիվ միեւնույն կերպ մտածել: Իհարկե, նրանք կարող են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ