15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սյունեցիները երբեք չասեցին “բալես ուր ա՞, բալեդ թաղեմ” /վիդեո/

 “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սյունիքի առաջին մարզպետ եւ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպամանը խոսեց, որպես ականատես գեներալ-վկա: Նա նախ շնորհավորեց բոլորին ու մաղթեց, որ աստված մեր երկիրն այնքան խելք ու հնարավորություն տա, որ կարողանա գնահատի ու սատարի երկիրը պահողներին:

 Նա մասնավորապես անդրադարաձավ  “Սյունիք –Զանգեզուր” պետական ծրագրին, որ իրականացվում էր 1992թ-ին՝ հանրապետության նախագահի հանձնարարությամբ: Ծրագրի պատասխաանտուն Վազգեն Սարգսյանն էր:

Աբրահամյանի խոսքով, այդ օրերին մարդիկ նվիրյալներ էին եւ պետությունից որեւէ բան չէին ակնակալում: Ցավոք, այն ժամանակ պետության կողմից որոշ քայլեր արվում էին խիստ կոնֆեդենցիալ ու գաղտնի: Այդ ծրագրով պետք էր  Հայաստանի ու Արցախի համար անվտանգության գոտի ստեղծվեր: Նաեւ Սյունիքը պիտի  դառնար Արցախի թիկունք:

 “Մենք կարողացանք ուժեղացնել եւ Ղարաբաղը, եւ Սյունիքը, դրա հետ միասին Բանակի կայացման գործընթացը արեցինք:Երկրապահները ոչ միայն սահմանի վրա կռվող տղաներն էին, այլ նաեւ այստեղ մարտնչող, վատ պայմաններում ապրող մարդիկ: Եթե երեւանցիների համար պատերազմը զուտ տեսական մտորումներ էին, ապա սահմանում ու Արցախում ապրող ժողովուրդն ապրում էր այդ ամենի մեջ”,-ասաց Սուրեն Աբրահամյանը:

Նրա պատմելով, միայն մեկ օր Սյունիքում 18 տեղ զինվորի թաղման էին գնացել Վազգեն Սարգսյանի հետ: “Ես բնիկ երեւանցի եմ: 1992 թվականին Վազգենի հետ գնացել եմ Սյունիք, 98-ին հետ եմ եկել: Դրանք տարիներ էին, երբ Կապանում ապակի չկար: Փառք ու պատիվ Սյունիքին, ժողովրդին, որ կարողացան դիմակայել, լավագույն դրվագներ կան գրելու, հո միայն հաբռգած գեներալնե՞րը չեն… Հիշում եմ, մի անգամ ես ու Վազգեն մի օրում 18 տեղ թաղման էինք գնացել, Վազգեն Սարգսյանը բալա չուներ, ե՛ս ունեի…Ոչ մի տեղ չասացին՝ “բալես ուր ա՞, բալեդ թաղեմ”….

Ուրիշ տարիներ էին դրանք, ոգի կար, ու Վազգեն Սարգսյանը այդ ամեն ինչին ոգեշնչողն էր: Ժողովուրդը հասկացել էր պատերազմի արհավիրք ու սոսկալի բան լինելը… Մեր խաղաղությունը հաղթանակած խաղաղություն է: Ոչ մեկը մեզ չի օգնել, մե՛նք ենք կռվել, ողջ բեռը երկրապահի ուսերին է եղել… Վազգենի խելահեղ կերպարով էր ամեն ինչ պայմանավորված: Ես նախանձում էի Վազգենին, որ նրա չափ էս հող ու ջուրը չէի կարողանում սիրել”,-ասաց նա:

Հետաքրքիր մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ