10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որտեղ կլինի մի լավ գործ, ՕԵԿ-ը կլինի այդտեղ մասնակից. Հ. Մարգարյան

ԱԺ “Օրինաց երկիր” խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջերս, երբ քառյակը հանդիպում էր “Ժառանգություն” խմբակցությունում, հրավիրվել են նաև իրենք և համատեղ համաձայնության եկել։

“Բոլորվին վերջերս քառյակը “Ժառանագություն” խմբակցությունում էր հավաքված, պարոն Հակոբյանը հրավիրեց, և մենք քննարկեցինք մի հարց, խոսքը վերաբերում էր մի քանի մոտեցումններին”,- ասաց նա` ընդգծելով, որ որտեղ կլինի մի լավ գործ, ՕԵԿ-ը կլինի այդտեղ մասնակից:

“Քննարկվեց հարց՝ ԱԺ հաշվիչ հանձանժողովի աշխատանքների հետ կապված: Մենք ունենք անդամ, և եղավ քառյակի կողմից առաջարկ, որպեսզի մենք հետ կանչենք մեր անդամին, ինչը մենք արեցինք”,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ հիմա էլ իրենք ակնկալում են կուտակայինի հարցով ՕԵԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին նաև փոխադարձ աջակցություն։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ