06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Նվերներ մայիսյան տոների նախաշեմին

Մայիսյան տոների կապակցությամբ հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել PC electronics ընկերությունը:

Մայիսի 7-ին` մայիսյան տոների նախաշեմին, Հանրապետական կենտրոնական զինկոմիսարիատի բակում ընկերության ներկայացուցիչները հաշմանդամ զինվորականների, հայրենյաց սահմանների պաշտպանության համար մղված մարտերում ակտիվ մասնակցություն  ունեցած եւ այսօր էլ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զինծառայողների հանձնեցին նվերներ: Միջոցառմանը ներկա էին մի շարք վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ:

Ջերմագին շնորհավորանքներ եւ արժեքավոր նվերներ ստացան 11 զինծառայող հաշմանդամներ եւ ՀՀ ու Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին ակտիվորեն մասնակցած 19 զինծառայողներ, ովքեր այսօր էլ մեծ նվիրումով ծառայում են հայկական զինված ուժերում:

Շնորհավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձերի կապակցությամբ` թե պաշտպանության նախարարության եւ թե PC electronics կազմակերպության ներկայացուցիչները եւս մեկ անգամ արժեւորեցին Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման համար մղված մարտերում ազատագրական ոգով մարտի ելած խիզախ հայորդիների սխրանքը:

Նրանք նաեւ վստահեցրին, որ երբեք ոչ ոք ու ոչինչ չի մոռացվում եւ որ մայիսյան փառավոր տոների նախաշեմին պատրաստած նվերները  նվազագույնն են, ինչով կարող են մի փոքր ուրախություն պարգեւել հատկապես հաշմանդամ զինվորականներին եւ նրանց ընտանիքների անդամներին:

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ