15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն միայն լավագույնները. Ա. Աշոտյան

Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ հավակնորդների քննությունների հերթական փուլը: Քննության մասնակիցներին ողջունել եւ հաջողություն է մաղթել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը մասնակիցներին եւս մեկ անգամ հավաստիացրել է, որ քննությունները կանցնեն արդար, օբյեկտիվ, եւ հավակնորդների ցանկացած բողոք հաձնաժողովը մանրամասն կքննարկի: 

Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշել է, որ այս տարիների ընթացքում հազարից ավելի հավակնորդներ հաջողությամբ հանձել են վերոնշյալ քննությունները` չնայած մեծ է եղել նաեւ անբավարար ստացածների թիվը: “Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հավակնորդների 20- տոկոսից ավելին չի հաղթահարել կամ բանավոր կամ գրավոր փուլը: Օբյեկտիվիության առումով լուրջ դժգոհություններ չեն եղել, արդարության հետ կապված որեւէ խնդիր չի եղել: Եթե հավակնորդը բողոքարկում է արդյունքները, հանձնաժողովը նրա հետ միասին վերլուծում է գրավոր աշխատանքը, իսկ բանավոր փուլը ձայնագրվում է, եւ այն շատ հեշտ է կարելի է վերծանել: Ասեմ ավելին` եղել են դեպքեր, որ բողոքարկման դեպքում հանձնաժողովը վերանայել է իր որոշումը: Հանրապետության ողջ տարածքում մենք ունենք բազմաթիվ հավակնորդներ, որոնց մեծ մասն արդեն տնօրեն է աշխատում”,-նշել է նախարարը` հավելելով, որ նախարարությունը նախատեսում է բարդացնել վերոնշյալ քննությունները եւ ավելի խիստ պահանջներ դնել տնօրենների առջեւ:

“Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն  միայն լավագույնները”,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, թե այս տարիների ընթացքում քննությունների ոչ հաջող մասնակցության հետեւանքով հանրապետության դպրոցներում 200-ից ավելի տնօրեններ փոխվել են:

Նշենք, որ հավաստագրման քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր /թեսթային/ եւ բանավոր: Առաջին փուլում 90 եւ ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քնությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել եւ ընտրվել տնօրեն։

Հայտագրված 130 հավակնորդից քննական առաջին օրը մասնակցել են 26-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ