15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իրեն հարգող նախարարը, եթե զգա, որ չի կարողանում իր առջև դրած խնդիրը լուծել, պետք է հրաժարական տա. նորանշանակ նախարար /վիդեո/

”Հրաժարական տված փոխնախարարին ես առաջարկել եմ աշխատել, բայց նա գերադասել է աշխատել մասնավոր սեկտորում՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ի պատասխան հարցի, թե պատրաստվում է հետ բերել Արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանին, ով հրաժարական էր տվել: Հովհաննես Մանուկյանը շեշտեց, որ նախարարությունում իրականացվել են կադրային փոփոխություններ, քանի որ լուրջ փոփոխությունը գրագետ կադրային քաղաքականությունն է: 

Նախարարը նշեց, որ իր կողմից ղեկավարվող ոլորտում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, բայց ամենակարևորը հասարակության վստահության մակարդակի բարձրացումն է: ՛՛Եթե անելիները քիչ լինեին, կկարողանայի հիմա դրանք թվել, բայց իսկապես անելիքները շատ են, և դա կապ չունի ժառանգության հետ: Արդարադատությունը ծանրագույն ոլորտներից մեկն է, և շատ գործ կա անելու: Այսօր շատերը Արդարադատության նախարարությունը և դատական համակարգը շփոթում են: Ես քիչ առաջ որ մտնում էի Կառավարության նիստին, կանգնած էին մարդիկ, որոնք հետևյալ արտահայտությունն արեցին՝ ՛՛այ հիմա կտեսնենք արդարադատության նախարարը արդար կդատի, թե չէ՛՛: Նախարարը չի դատում, նա լրիվ այլ գործառույթներ ունի՛՛,-նկատեց Մանուկյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե կառավարության այն անդամները, ովքեր չեն կատարի իրենց ծրագիրը, ճանապարհները կբաժանվեն, ապա նախարարի խոսքով՝ դա սպառնալիք չէ. ՛՛Վարչապետը չսպառնաց, կարծում եմ՝ շատ ճիշտ արտահայտություն է արել, կարծում եմ, որ իրեն հարգող նախարարը կամ քաղաքական գոծիչը, եթե զգա, որ չի կարողանում իր առջև դրած խնդիրը լուծել, պետք է հրաժարական տա ու չսպասի վարչապետին՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ