“Կարֆուրը” Հայաստանում կբացվի հոկտեմբերին. Ժամանակ
“Ժամանակը” գրում է, որ ֆրանսիական “Կարֆուր” հիպերմարկետը “Երևան մոլ” առևտրի կենտրոնում կբացվի միայն այս տարվա աշնանը` հոկտեմբեր ամսին: Այս մասին “Ժամանակ”-ին երեկ տեղեկացրել են “Երևան Մոլ”-ի տնօրինությունից:
“”Երևան մոլ”-ի տնօրինությունից մեզ փոխանցեցին, որ Օլանդի և Սերժ Սարգսյանի այցը առևտրի կենտրոն նախատեսված է մայիսի 13-ին, սակայն “Կարֆուր” հիպերմարկետի բացումը այդ օրը նախատեսված չէ: Օլանդը պարզապես այցելելու է առևտրի կենտրոն` ծանոթանալու “Կարֆուրի” տարածքին և շինարարական աշխատանքներին, որոնք, ի դեպ, դեռ ընթանում են”,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: