Բարեգործական ցուցահանդես-վաճառք` Երևանի քաղաքապետարանում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ”Բարի գալուստ Հայաստան” դիվանագիտական ասոցիացիայի կազմակերպած բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացմանը։ Ցուցահանդես է այցելել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և այլ հյուրերի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ցուցադրվող և վաճառվող ապրանքներին, կատարել գնումներ։ […]





































