03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի վերջո, կտեղադրե՞ն Միկոյանի արձանը, թե՞ ոչ. քաղաքապետարանի արձագանքը

՛՛Ես չեմ կարող դա ասել, որոշումն ավագանին է կայացրել, դրա համար կառաջարկեմ դիմել Երևանի ավագանուն՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք հնարավոր է, որ հասարակական բացասական վերաբերմունքի պատճառով Երևանում չտեղադրվի Անաստաս Միկոյանի արձանը, պատասխանեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Նշենք, որ Երևանի ավագանին որոշում է ընդունել քաղաքում տեղադրել ԽՍՀՄ պետական եւ կուսակցական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս Անաստաս Միկոյանի արձանը, որոշմանը դեմ է քվեարկել միայն ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցությունը և ՀՀԿ խմբակցությունից Հայկ Դեմոյանը: Նկատենք, որ ավագանու որոշումը կարող է անվավեր ճանաչել ինքը ավագանին, քանի որ Երևանի վերադաս մարմինն է համարվում:

Մեզ հետ զրույցում ՛՛Բարև Երևանի՛՛ անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ շատ հնարավոր է, որ այս որոշումն անվավեր ճանաչի, սակայն թե ինչ քայլեր են անում այդ ուղղությամբ, նա դեռ չասաց՝ հավելելով, որ հետո կբացի փակագծերը:

Ավագանու անդամ Նաիրա Նահապետյանն էլ, հիշեցնենք, չէր բացառել, որ եթե հասարակությունը ծանրակշիռ պատճառներով Անաստաս Միկոյանին կդասակարգի, կձևակերպի, որպես ազգի դավաճան, ապա այդ դեպքում Երևանի ավագանին ևս կվերանայի իր որոշումը։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ