12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Տարոն Մարգարյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, Արցախյան ազատամարտի սիրելի վետերաններ,սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երկրապահի օրվա կապակցությամբ: Արցախյան ազատամարտի ողջ ընթացքում երկրապահի կատարած դերն իսկապես անգնահատելի է: Պատերազմի առաջին փուլում, երբ դեռևս չունեինք կանոնավոր բանակ, հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն առաջինը հենց մեր ազատամարտիկները ստանձնեցին և պատվով տարան այն:

Մեր ազգային բանակի ձևավորումից հետո էլ երկրապահները չդադարեցին անմիջական մասնակցություն ունենալ պատերազմական գործողություններին ու, ցավոք նաև նրանցից շատերի կյանքերի գնով, ունեցանք այն հաղթանակները, որոնցով հպարտացել, հպարտանում և հպարտանալու ենք միշտ: Իմ խորին համոզմամբ՝ երկրապահը ոչ միայն կոչում է, այլ նաև հոգեվիճակ, որը պետք է ունենա յուրաքանչյուր հայորդի, ում համար Հայրենիքը ամենաթանկ գաղափարն է: Եվ այսօր, նշելով Երկրապահի օրը, մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում մեր զոհված ազատամարտիկների հիշատակին, այլև հերթական անգամ պարտավորություն ստանձնում պահպանելու այն ամենը, ինչը ձեռք է բերվել նաև նրանց կյանքերի գնով:

Փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:Զոհված ազատամարտիկների սիրելի ծնողներ և այրիներ, այսօր նաև ձե՛ր տոնն է, ձեր անհատնում համբերության և անկոտրում կամքի գնահատման օրը: Եվ շնորհավորելով ձեզ Երկրապահի օրվա կապակցությամբ՝ երախտագիտությամբ խոնարհվում եմ ձեր առաջ: Դուք արժանի՛ եք ամենաբարձր գնահատանքի ու մեծարումի: Վստա՛հ եղեք, որ իմ ուժերի և հնարավորությունների սահմանում միշտ լինելու եմ ձեր կողքին: 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԵրևանի քաղաքապետ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ