30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թողնենք դիվանագետի խղճի վրա. ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ դեսպանին

՛՛ԱԳՆ մամլո խոսնակն արդեն իսկ պատասխանել է, ես ուղղակի կարող եմ կրկնել՝ ես չեմ կարծում, որ կազմակերպություններ կան, որ կարող են նման բան անել՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը՝ մեկնաբանելով ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը:

Հարցին, թե որպես դիվանագետ նա իրավունք ուներ նման հայտարարություն աներ, փոխնախարարը պատասխանեց. ՛՛Թողնենք դիվանագետի խղճի վրա: Դժվար է գնահատել նման բան, դեսպանն ազատ է իր գործունեության մեջ, բայց եթե խոսքը գնում է Հայաստանում տեղակայված կազմակերպությունների վերաբերյալ, դա, չեմ կարծում, որ միջամտություն կարող է  գնահատվել, դեսպանը հայտնեց իր կարծիքը, որից հետո ստացավ պատասխան՛՛:

Հիշեցնենք, որ Վոլինկինը երեկ ասել էր. ՛՛Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է ՀԿ-ների գործունեությունը: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, Ռուսաստանի ու Հայաստանի բարին չեն ցանկանում՛՛: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ