15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մինիմալ ռիսկային ու մաքսիմալ արդյունավետ

՛՛Կառավարության ծրագրերը ստեղծվում են տվյալ ժամանակահատվածում տվյալ սոցիալական, քաղաքական տնտեսական կանխատեսումների շրջանակում, և այդ տեսակետից ևս նոր Կառավարության ծրագիրը լինելու է մինիմալ ռիսկային ու մաքսիմալ արդյունավետ՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ ԿԳ նախարարությունը նախորդ ծրագրում ուներ շուրջ քսան ծրագրային առաջարկ կրթության բնագավառից և տասը առաջարկ գիտութան բնագառավաից: ՛՛Իհարկե, մի մասն արդեն կատարվել է, քանի որ նախորդ Կառավարությունն իր գործունեությունը սկսել է 2013 թվականից, աշխատանքների մի մասն ավարտել ենք, այդ հատվածը կառաջարկենք հանել ծրագրից ու կհավելենք նոր նախագծեր: Կրթության բնգավառում նոր առաջարկների թիվը մոտավորապես 20-30%-ն է: Կլինեն նաև շարունակական բնույթի բարեփոխումներ, որոնք անփուսափելի են՛՛,-նկատեց նա:

Հարցին, թե նախորդ Կառավարության հետ համեմատած ինչպիսին է այս Կառավարությունը, Աշոտյանը պատասխանեց. ՛՛Շատ էֆֆեկտիվ գործունեությանը միտված Կառավարություններ ենք մենք ունեցել, այս Կառավարությունը ևս բացառություն չէ՝ հատկապես հաշվի առնելով, որ հիմնված է հիմնականում փորձառու կառավարիչներով, և ՀՀԿ-ն է ստեղծել բոլոր ու այս Կառավարությունը ևս, և այդ տեսակետից ՛՛Հանրապետականի՛՛ էֆֆեկտիվությունը գործադիր մարմնում էլ ավելի ակներև կդառնա հաջորդ տարիներին՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ