09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը /վիդեո/

”Այս գիշեր ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում մահացել է Հրահատ Գևորգյանը: Երկար ժամանակ Հրահատը ծանր հիվանդ էր: Իր սիրելի տիկնոջ, մեր անզուգական երգչուհու՝ Ֆլորա Մարտիրոսյանի հետ նրանց ապրած տարիները փորձությունների, բայց նվիրումի ու սիրո տարիներ էին: Ջերմ տարիներ:  

Նրանց ընտանիքը փոքրիկ, գեղեցիկ, լուսավոր մի օջախ էր Հայաստանից երբեմն-երբեմն հեռու, բայց միշտ Հայաստանի հետ ու Հայաստանով: Հրահատը հայկական հեռուստատեսության նվիրյալներից էր: Նա երկար տարիներ էր իր կյանքից նվիրել հեռուստատեսությանն ու եթերին:

Մենք բախտ ունեցանք միասին հայկական հեռուստատեսությունում աշխատել 90-ականների ամենածանր օրերին, երբ թվում էր, թե այլեւս ոչինչ հնարավոր չէ փրկել, բայց նվիրումը, լավատեսությունը, հույսը, ոգեւորությունը ապրեցնում էին, ու Հրահատի ներդրումը դրանում մեծ էր: Հիմա նորից իրենց ոչ երկրային կյանքում պիտի հանդիպեն Հրահատն ու Ֆլորան, որ իրենց զավակների պահապան հրեշտակները մնան՝ արդեն երկնային անսահմանությունից”: 

Օգտատեր Արայիկ Մանուկյանն է կիսվել ֆեյսբուքյան հանրագրում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ