09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Չի հաջողվի /վիդեո/

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը Հայաստանի 13-րդ կառավարության միայն մեկ նշանակումից է գոհ՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս կառավարությանը չի հաջողվի վերականգնել տնտեսությունը: “Տնտեսական ցուցանիշները աճ չեն ապահովում, սա է իրականությունը”,-կարծում է մեր զրուցակիցը: Մանրամասները` տեսանյութում:

Նատալյա Վոդյանովան չորրորդ անգամ մայր է դարձել /ֆոտո/

Մայիսի 2-ին հայտնի թոփ-մոդել Նատալյա Վոդյանովան 4-րդ անգամ մայր է դարձել: Նա եւ նրա ընկերը` ֆրանսիացի բիզնեսմեն Անտուան Արնոն փոքրիկ որդի են ունեցել` Մաքսիմը:  Երեխան բավական խոշոր է ծնվել` 4.2 կգ եւ 55 սմ: երջանիկ մայրիկը արդեն համացանցում տեղադրել է փոքրիկի լուսանկարը:  Հիշեցնենք, որ 32-ամյա մոդելը եւս 3 երեխա ունի առաջին ամուսնուց` բրիտանացի Ջասթին Փորթմանից:

Ռիհաննայի մերկ լուսանկարները անգամ Instagram-ին են բարկացրել /ֆոտո/

Instagram սոցկայքի ադմինիստրացիան ստիպել է երգչուհի Ռիհաննային հանել այդ կայքից իր էրոտիկ լուսանկարները:    Երգչուհին կայքի իր էջում տեղադրել է իր մերկ լուսանկարները, որոնք արվել էին Lui ամսագրի համար: Սակայն լուսանկարների տեղադրելուց մեկ ժամ անց կայքը ստիպել է Ռիհաննային հանել դրանք, քանի որ իրենց կայքում արգելվում է առանց հագուստի լուսանկարներ տեղադրելը: Սակայն Ռիհաննան չի ցանկացել, […]

Ինչու են նախանձում Հայաստանին

Աժ ԲՀԿ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը վստահ է` Ղազախստանն ու Բելառուսիան չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը, քանի որ նախանձում են իր մարդկային գիտուն ռեսուրսի համար։ ”Հայաստանը ցանկացած հաջողության հարցում էլ դեռ սովետական շրջանում միշտ դոմինանտ է եղել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ ”Հիմա այդ միությունը, որ լինի, էլի այդ ուժեղները պետք է դիմեն Հայաստանին, միայն դիմելը […]

Ինչպե՞ս կարելի է չցավակցել…

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Զարմանալի է, որ ՀՀ-ն լռում է Օդեսայի սպանդի կապակցությամբ, ինչպե՞ս կարելի է չցավակցել…”: Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Օդեսայում դաշնայնացման կողմնակիցների եւ ուկրաինացի զինվորականների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով 49 մարդ է զոհվել:

Փամփուշտը թռավ հողագործի գլխով. ականատեսի պատմություն կյանքի ու մահու սահմանագծից /ֆոտո, վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մի քանի օր անցկացնելուց հետո ուղղակի համոզվում ես, որ այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդ` մանուկ, թե մեծահասակ, տղա, թե աղջիկ, հերոսներ են, բառի բուն իմաստով:    Մայիսի 2-4-ը մի խումբ լրագրողների, ուխտավորների հետ այցելության էինք մեկնել Տավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի և Այգեպար գյուղեր: Այցելությունը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր և զորամաս […]

Երիտասարդները գաղտնի մտել են դիարան եւ պղծել դիերը

Օրերս Սանկտ-Պետերբուրգում 18-ամյա երիտասարդն ու 14-ամյա աշակերտուհին պատուհանից մտել են քաղաքի դիարան եւ պղծել դիերը, գրում է Фонтанка-ն:  Երիտասարդ տղան դիերից մեկի ոտքն է կտրել, վնասել դեմքը: Երբ նրան ձերբակալել են, նա չի կարողացել պատճառաբանել, թե ինչու է նման բան արել, քանի որ շատ խմած է եղել եւ ոչինչ չի հիշել:  Դեպքի առթիվ քրեական գործ […]

Երդվեցին հարկադիր կատարողները /վիդեո/

Մայիսի 5-ին՝ հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման եւ ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն: Ծառայության 20 աշխատակից երդվեց հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները: “Բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ: Մենք ձեզ մեր ընտանիք ենք ընդունում որպես լիարժեք անդամի, եւ բոլորհարցերում պետք է միմյանց նեցուկ լինենք: Շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեք, որ ձերղեկավարությունը ձեզ հետ է ամեն հարցում, օժանդակում է յուրաքանչյուր նախաձեռնություն: Դուք կրում եքուսադիր, որովհետեւ կատարում եք առաքելություն, որն օրենքով է նախատեսված հարկադիր կատարմանծառայողների համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ