Ինձ մի մեղադրեք, իմ բալին են սպանել. որդեկորույս մայրը՝ դատավորին /ֆոտո, վիդեո/
-Ինձ մի մեղադրեք քաղաքացի դատավոր, իմ բալին են սպանել,-դատական նիստից հետո լածակումած այսպես դիմեց սպանված Քյարամ Ավդոյանի մայրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր դատարանների դատավոր Գագիկ Պողոսյանին:
-Գիտեմ դրա համար ձեն չեմ հանում,-պատասխանեց դատավորը:
–Խիստ պատիժ տվեք, չեմ ասում բալիս նման 13 անգամ դանակով խփեն, բայց դատեք: Ինքը գիժ չի, գիժի տեղ ա դնում իրան,-շարունակեց սպանվածի մայրը:
Նշենք, որ անմեղսունակ 27-ամյա Վլադիմիր Սիաբանդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա “Ռիչի” բարի մուտքի մոտ վիճաբանել է Քյարամ Ավդոյանի հետ եւ դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառել:
Դատարանն այս փուլում լսում է վկաներին: Դատավոր Գագիկ Պողոսյանը չթույլատրեց տեսաձայնագրել դատական նիստը:
Բարի մատուցողուհին ոչինչ չէր տեսել, բայց բարմեն Արսենից լսել էր, որ հաճախորդները վիճել են իրար հետ, բջջային հեռախոսն էլ թողել “պապկի” վրա: “Կոնյակ պատվիրեցին, հյութ, երկու հատ էլ Ռաֆայելո, նստեցին մի քանի րոպե ու դուրս եկան”,-ասաց վկան:
Ամբաստանյալի հարազատը, որը հոգեբուժարանի նախկին աշխատակից էր, ասաց, որ ամբաստանյալն ազատվել է բանակից, ինքն էլ որեւէ մասնակցություն չի ունեցել նրան բանակից ազատելու հարցում:
Սպանվածի մայրը նիստից հետո զրուցեց լրագրողների հետ:
Դիտեք տեսանյութը: