25 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

”Օզբիլիսն առաջարկ չի ստացել թուրքական ակումբից”. գործակալ

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի գործակալ Վալերի Հովհաննիսյանը Спорт Экспресс-ի հետ զրույցում խոսել է թուրքական ”Գալաթասարայի” կողմից կիսապաշտպանի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության մասին: ”Լուրերը շատ են, սակայն այս պահին Օզբիլիսը ”Սպարտակի” ֆուտբոլիստ է, եւ թիմում նրա համար ամեն ինչ լավ է: Եթե լինի առաջարկ, այդ ժամանակ էլ կմտածենք”,-ասել է Հովհաննիսյանը:

Ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին ընդունեց ՙԿոնրադ Ադենաուեր՚ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին: Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց “Կոնրադ Ադենաուեր՚” հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության,  արդարության գաղափարների տարածմանը, եւ որը միշտ նպաստել է Հայաստանում այդ արժեքների զարգացմանը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը  չի նվազեցնում  Եվրամիության հետ երկխոսության […]

Պետհամալսարանում տագնապ է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեւանի պետական համալսարանի դասախոսների շրջանում տագնապ է տարածվել: Ռեկտորը որոշել է օտարերկրյա հայ գործիչներին նվիրված Երախտիքի ծառուղի հիմնել: ԵՊՀ աշխատակիցներին հորդորել են իրենց նպաստը բերել այս գործին գումարի տեսքով: Նույնիսկ հաշվեհամար է տրվել ԵՊՀ աշխատակիցներին` գումար փոխանցելու համար: Մի պահ որոշվել էր նաեւ հանգանականության արկղեր տեղադրել, որեպսզի ուսանուղությունն էլ մասնակցի: Մանրամասները թերթի այսօրվա […]

Դեսպան Ազնավուրը հանդիպեց Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահներին

Մայիսի 9-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Դաշնային պալատում հանդիպում ունեցավ Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի երեք համանախագահների` ազգային խորհրդականներ Ուելի Լյուենբերգերի, Դոմինիկ դը Բումանի և պետական խորհրդական Հանս Ալթհերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Հանդիպման սկզբում, խոսելով ՀՀ նոր կառավարության գործունեության և Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման ուղղությամբ վերջինիս ունեցած ծրագրերի […]

”Սպարտակում” խմբավորումներ չկան”. Մովսիսյան

”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը Спорт Экспресс-ի հետ զրույցում հայտնել է, որ ակումբում չկա տարանջատում: ”Ո՞վ է ասել, որ ”Սպարտակում” Արասի հետ եմ շփվում (ծիծաղում է): Եթե լուրջ, մեզ շատ լավ ընդունեցին ակումբում: Ամեն դեպքում, առաջին օրը չեմ Ռուսաստանում: ”Սպարտակում” խմբավորումներ չկան: Նորմալ շփվումնեք բոլորի հետ՝ թե՛ լեգիոնականների, թե՛ ռուսների: Ֆինանսական առումով ունեցել եմ ավելի լավ […]

Ո՞ւմ է փոխանցել նախկին ֆիննախարարը. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, Վերահսկիչ պալատն իր հերթական հաշվետվության մեջ անդրադարձել է ֆինանսների արդեն նախկին նախարար Դավիթ Սարգսյանին։ Պարզվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանին տրված դրամաշնորհների գումարները փոխանցվել են Կիպրոսում գրանցված ինչ-որ կազմակերպությունների հաշվեհամարներին, որոնց հետ կառավարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարության, կնքել է ծրագրի կատարման պայմանագիր:    Վերահսկիչ պալատի տվյալներով՝ ծրագիրը կատարել է հայաստանյան […]

Ուսուցչուհին քացով խփել է աշակերտին. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, դպրոցներում աղմկահարույց պատմությունները չեն դադարում կրկնվել: Այս անգամ իրավիճակը թեժացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 91 դպրոցում, որտեղ աշակերտի ծնողը ուսուցիչների հետ վեճերից հետո, որոշել է տեղափոխել երեխային այլ դպրոց: Դպրոցի տնօրինությունն էլ իր հերթին է դժգոհում, թե հոգնել է ծնողի բողոքներից ու այդ քաշքշուկից: Ինչպես թերթին հայտնեց աշակերտի մայրը, մի քանի շաբաթ […]

Դիմել է Հովիկ Աբրահամյանին. Առավոտ

“Հայաստանում ավտոմեքենաների առքուվաճառքը աշխուժացնելու համար խնդրում ենք աջակցել կառավարության որոշմամբ թույլատրել Երեւանի գործող ավտոշուկաներում տեղակայել մաքսային եւ Ճանապարհային ոստիկանության գրասենյակներ, որի շնորհիվ ՀՀ ներմուծված մեքենաները հնարավորություն կստանան միանգամից մտնել ավտոշուկա, որը արդեն գտնվում է մաքսային ռեժիմի տակ, եւ մաքսազերծումը հնարավոր կլինի կատարել հենց վաճառքի պահին”, – ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այսպիսի առաջարկով է դիմում “Քաղաքացիական […]

Ճեմել է Օլանդի հետ. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը ոչ միայն մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի պատվին տրված ճաշին, այլեւ ուշ ժամի հանդիպել եւ ճեմել է նրա հետ “Մարիոթի” մերձակայքում: Բաղդասարյանը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում մեկնելու է Փարիզ, ուր նոր մեդալ է ստանալու՝ Հայաստանում միջպետական մի շարք կառույցների՝ Ֆրանսիական համալսարանի, Բարձրագույն ինժեներական ինստիտուտի, Ֆրանսիական լիցեյի եւ վարժարանի հիմնադրման […]

Գորիսում ՀՀԿ-ն չի՞ առաջադրել. Հայկական ժամանակ

Հունիսի 8-ին Գորիսում կայանալքի քաղաքապետի ընտրություններին առաջադրված է 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանը, Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ականներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինիս թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն: Արա Բուդաղյանի վստահված անձ Ռուբեն Հակոբյանը զրուցել է “Հայկական ժամանակ”-ի հետ: Ներկայացնում ենք մեկ հատված: -Տեսակետ կա, որ ըստ էության, Բուդաղյանի առաջադրմամբ ձեռնոց է նետված Սուրիկ Խաչատրյանին: -Ո՞վ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ