18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արաս Օզբիլիսը վիրահատվել է. սպասվում է ևս մեկը

Ռուսական ”Սպարտակի” պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վիրահատվել է Հռոմի Villa Stuart բուժհաստատությունում:

Ֆուտբոլիստին սպասվում է ևս մեկ վիրահատություն:

”Սպարտակի” բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարդապետովը հայտնել է, որ վիրահատությունն անցել է առանց տեխնիկական բարդությունների, իսկ երկրորդ վիրահատությունը կլինի ռենտգեն-թեստից հետո՝ մոտ 2 ամսից:

Հիշեցնենք, որ Ալժիրի ընտրանու հետ ընկերական հանդիպման (1:3) 26-րդ րոպեին Արասը վնասվածքի պատճառով փոխարինվեց: Կիսապաշտպանը հավանաբար բաց կթողնի 9-10 ամիս:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ