11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Միկա-ցեմենտը” վաճառվում է. Ժողովուրդ

Հրազդանում գտնվող Միխայիլ Բաղդասարովին պատկանող ‘’Միկա-ցեմենտ’’ գործարանն ամիսներ առաջ սնանկ էր ճանաչվել և վարկի դիմաց գրավադրվել ՎՏԲ Հայաստան բանկում:

‘’Ժողովուրդի’’ ունեցած տեղեկություններով՝ օրերս հայտնվել են գործարանի գնորդներ՝ ՌԴ-ում աշխատող հայ գործարարներ, որոնց ներկայացուցիչը գործարանի մեխանիկական բաժնի պետ՝ մարտունեցի Սերոբ Շառոյանն է, ով ազգակցական կապեր ունի նոր գնորդների հետ:

Սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, գործարանի տնօրենի պաշտոնը կստանձնի գլխավոր մեխանիկը: ՎՏԲ-ից չեն հերքում գործարանի վաճառքի շուրջ պտտվող լուրերը, սակայն չեն էլ հաստատում՝ նշելով, որ հստակ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում, ինչը ժամանակ է պահանջում:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ