16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն ընդունեց ընդդիմության հրաժարականը. 168 ժամ

”168 ժամը” գրում է. ”Քառյակն իշխանությունից պահանջում է նաև ընդդիմության մասին օրենքի ընդունում և ընդդիմությանը վերահսկողական լիազորությունների օժտում: Այս պահանջը ծիծաղելի է այնքան, որքան կլիներ, եթե իշխանությունն օրենք ընդուներ իշխանության մասին: Հետաքրքիր է նաև, եթե հանկարծ իշխանությունը բռնի-ընդունի այդ օրենքը, ինչ է անելու ԲՀԿ-ը, որն ”ընդդիմություն” բառից վախենում է այնքան, որքան իշխանությունը վախենում է ընդդիմության առկայությունից, ԲՀԿ-ն` ընդդիմություն կոչվելուց: Չնայած քառյակն այլևս կառուցողական է իշխանության համար, ու բացառված չէ, որ ԲՀԿ-ին ոչ միայն չհանդիմանվի, այլ անգամ խրախուսվի կոչվել ընդդիմություն: 

Ինչ վերաբերում է վերահսկողական լծակներով օժտելու պահանջին, ապա իշխանության որոշ ներկայացուցիչներ արդեն իսկ հայտարարել են, որ դա քննարկելի է:  Հիմա ընդդիմությունն ինքնալուծարվում է ու դրա դիմաց պահանջում է մի քանի վերակացուի պաշտոն տալ` իշխանության ”շարժը” վերահսկելու համար: Դրանից լավ նվեր իշխանությանը կարող էր մատուցել երևի միայն Արժույթի միջազգային հիմնադրամը: 

Ինչպես նշեցինք, հիմա ավարտական և ընդունելության քննությունների շրջան է: Հայաստանի ընդդիմությունը, որ արդեն ոչ իշխանություն էր կոչվում, հունիսի 10-ին հանձնեց ավարտական քննությունը և ընդունվեց: Իշխանություն: Հունիսի 10-ին ընդդիմությունը հրաժարական ներկայացրեց: Իշխանությունն ընդունեց հրաժարականը”:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ