Ամեն ինչ անենք, որպեսզի լարվածության ևս մեկ օջախ չստեղծվի. Ս. Օհանյան
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՊՆ Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց հակառակորդ Ադրբեջանի կողմից շփման գծում հրադադարի խախտման վերջին միջադեպերին:
Բիշարյանը նշեց՝ ամեն օր կարդում է այն մասին, որ սահմանում իրավիճակը լարված է, ապա շեշտեց, որ ինքը որպես մայր մտահոգված է, որ չեն դադարում դիվերսիոն գործողությունները ու արդյունքում ունենում ենք կորուստներ: ՛՛Դուք Կասպրչիկի հետ եք հանդիպել, խոսել եք նրա հետ սահմաններում դիվեիսիոն գործողությունների վերաբերյալ: Արդյոք հնարավո՞ր է, որ մեր սահմանների կահավորումն ավելի ամրապնդենք, որ թշնամին չկարողանա սահմանը խախտել: Ի՞նչ է հնարավոր անել, որ զերծ մնանք մարդկային կորստից՛՛,-հարցրեց պատգամավորը:
Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանային իրադրությունը վերլուծելիս գալիս ենք այն եզրակացության, որ սահմանը կայուն լարված իրավիճակում է:
Նա հավելեց, որ հակառակորդի կողմից խախտումները նորություն չեն հայկական կողմի համար: ՛՛Շատ դեպքերում մենք և մեր հասարակությունը պետք է հասկանանաք և համակերպվենք այն իրավիճակի հետ, որ քանի որ հակամարտության խնդիր ունենք և լուծված չէ այն, պետք է հակառակորդի ՛՛ռազմատենչ եռանդը՛՛ լուծենք կանխարգելիչ գործողությունների միջոցով: Մեր սկզբունքներն այնպիսին են, որ հարցի լուծման համար պետք է վստահության մթնոլորտ ձևավորենք, իսկ վստահության մթնոլորտի ձևավորումն այն է, որ զերծ պետք է մնանք դիպուկահարների կրակոցներից և պետք է պահպանվի հրադադարի ռեժիմը, պետք է կանխել դիվերսիոն հետախուզական գործողությունները և կարևորը` միջազգային հետաքննության անցկացումն է, որի մասին խոսել եմ Անջեյ Կասպրիչիկի հետ, ասեմ, որ դրանք մենք պատրաստ ենք, ցավոք սրտի ֆինանսական խնդիրներն ու նյութատեխնիկական ապաոհվման խնդիրները, նաև մասնագետների առկայությունը թույլ են տալիս մեր համանախագահներին ասել, որ իրենք միջազգային հետաքննության պատրաստ չեն՛,-նշեց Օհանյանը` հավելելով, որ կոչ է արել ստուգել, եթե հայկական կողմն է խախտումներ արձանագրում, ապա պատրաստ է պատասխանատվություն կրել:
ՊՆ Սեյրան Օհանյանը հավաստիացնում է` ՀՀ ԶՈՒ-ն սահմանային իրավիճակի յուրաքանչյուր հատվածի համար առկա է և ռազմավարություն և պահի համար մարտավարություն. ՛՛Դրանք զուտ մասնագիտական խնդիրներ են, որոնք իրենց մեջ գաղտնիություն են պարունակում, ես կարող եմ հավաստիաց ել և ձեզ և հասարակությանը, որ պատասխանները շատ խիստ են լինում, շատ դեպքերում` նույնիսկ կանխարգելող: Եթե հարցը վերաբերում է վերջին զոհերին, որ ունեցանք նախիջևանյան հատվածում, ապա մեր մարտավարությունն այդ հատվածում այնպիսին է, որ ամեն ինչ անենք, որպեսզի լարվածության ևս մեկ օջախ չստեղծվի՛՛,-ասաց նախարարը: ՛՛Այսօր ԶՈՒ-ն մարտական հերթապահություն են իրականացնում պատրաստ լինելով մարտական հերթապահությունից անցնել մարտական գործողությունների` առաջին հերթին պաշտպանական և հետո հարձակվողական, այսօր մեր դիրքերը լիարժեք պատրաստ են, որպեսզի կանխարգելենք հակառակորդի հնարավոր, այսօրվա ՛՛դասական՛՛ ոճով լայնածավալ մարտական գործողություններ՛՛,-նշեց նախարարը: