08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Օրենքին հակասող ցուցում որևէ ատյանից չի եղել՛՛

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ այն գործատուները, ովքեր իրենց աշխատողներին ստիպում են դիմումներ չգրել պարտադիրից հրաժարվելու համար, պետք է պատասխան կրեն օրենքի առաջ:

Փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գևորգյանը պատասխանեց, որ խնդիրը իրենց ուշադրության կենտրոնում է գտնվում: ՛՛Մենք էլ ենք ահազանգեր ենք ստացել կառավարությունում ու միջոցառումներ ձեռնարկում ենք, որ օրենքը կիրառվի այն ձևով, ինպիսին ընդունել է Ազգային ժողովը: Եթե դեպքեր ու խնդիրներ լինեն, մեզ տեղեկացրեք ու համապատասխան միջացումներ կլինեն՛՛,-ասաց նա՝ հայտարարելով, որ օրենքին հակասող ցուցում որևէ ատյանից  չի եղել ու չի լինելու:

Աղվան Վարդանյանն արձագանքեց, որ այս պատասխանն ըդնունում է կառավարության անունից հայտարարություն: Ապա նա ասաց, որ կառավարությունից պահանջում են, որ ներկայացնեն, թե 74 թվականից հետո ծնված  քանի հոգի կա պետական կառավարման մարմիններում ու դպրոցներում: Վարդանյանը խնդրեց ներկայացնել նաև  տեղեկանք, թե հուլիսի 15-ի տվյալներով քանիսն են դիմել հրաժարվելու կուտակայինից, ապա ներկայացնել տեղեկանք, թե մինչև սեպտեմբերի 15-ը քանիսն են դիմել: Փոխվարչապետը պատասխանեց, որ կքննարկան առարկա կդարձնեն՝ արյդք կարող են այս տեղեկատվությունը ներկայացնել, թե ոչ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ