17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց վերամբարձ հայտարարությունների. քառյակի կետերը քննարկում են

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ իրենց նախարարությունում արդեն սկսել են քննարկել քառյակի ներկայացրած կետերը, սակայն վարչապետի հետ այդ կետերը դեռ չեն քննարկել: ՛՛Կքննարկենք և կպատասխանենք՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Նշենք, որ քառյակը պահանջում է ՛՛առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:

Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ՝ առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:

Սերգո Կարապետյանի խոսքով՝ դեռևս հաշվարկ չկա, թե որքան գումար է անհրաժեշտ ներկայացված պահանջների կատարման համար: ՛՛Քննարկելուց հետո կասենք՝ ընդունելի են, թե ոչ, և եթե ընդունելի են, ինչ չափով են ընդունելի: Ես վերամբարձ բաներ չեմ կարող ասել, կքննարկենք և իրատեսկան մոտեցումների դեպքում կանդրադառնանք՛՛:

Ինչ վերաբերում է սուբսիդավորմանն, ապա Կարապետյանն ասաց, որ հիմա էլ են սուբսիդավորում: ՛՛Ավելի շատ կարելի է անել, բայց ֆինանսական միջոցներ պետք է լինի, պետք է հնարավորություն լինի: Երկրներ կան, որ ամբողջապես են սուբսիդավորում, դրա համար պետությունը պետք է հնարավորություն ունենա, մենք մեր հնարավորության սահմաններում ենք անում՛՛:

Նախարարը նաև նշեց, որ եթե երկրում ստվերը կրճատվի, ապա բյուջեն կհարստանա ու սուբսիդավորումն էլ ավելի մեծ չափով կարվի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ