20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ներկայացված փաստաթղթերը հիմնավոր են. նախարարը՝ էլեկտրաէներգիայի թանկացումից

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խնդրեց պարզաբանել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը։ Նա տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն այսօր հանդիպել է Հանրային ծառայություները կարագավորղ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ, ով էլ իրենց ներկայացրել է 20 մլրդ դրամի ճեղքվածը փակելու հանձանաժողովի նախաձեռնությունը՝  շուրջ 4 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։

Միաժամանակ պատգամավորը հարցրեց, թե արդյոք կառավարությունը պատարաստվում է համակարգում իրականացնել ամբողջական աուդիտ՝ տեխնիկական, ֆինանսական և այլն։ Բացի այդ նա նշեց՝ քանի որ էլեկտրաէներգիա արտադորղ ընկերությունները տարբեր շահութաբերությամբ են աշխատում, արդյոք պետք չէ դիտարկել տարբերակ, որ այդ կազակերպությունները որպես բիզնես ընկերություններ ֆինանսավորման այլ միջոց գտնեն և ոչ թե սակագների բարձրացում կիրառել։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը տեղի է ունենում ընկերությունների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունների վրա։ ՛՛Կարող եմ ասել, որ ներկայացված փաստաթղթերը հիմնավոր են՛՛,-ասաց նա և նշեց, որ 3,80 դրամով սակագնի թանկացումն արվում է էներգիա արտադրող և սպառողին հասցնող ընկերությունների հետագա անխափան աշխատանքի կազմակերպման համար։ Ինչ վերաբերում է այլ աղբյուրներից ֆինանասավորելու հարցին, ապա նա նշեց, որ նաև կա վարչապետի հանձնարարականը, որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրվեն ադ հարցերը։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ